Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել. Բարսեղ Բեգլարյան
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գեւորգ Հարությունյանի գործով ընթացող դատական նիստին Բարսեղ Բեգլարյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Սերժ Սարգսյանն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։
«Մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել։ Այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում «Ֆլեշ» ընկերությանը, դա հնարավոր չի»,- ասաց Բեգլարյանը։
Գեւորգ Հարությունյանն էլ առաջադրված մեղադրանքն որակեց անհիմն. «Ինձ մեղավոր չեմ ճանաչում»։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ