Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ

«Պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, բայց Փաշինյանի նմանը չի եղել». Գագիկ Հարությունյան

 Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրքերը և ադրբեջանցիները գործում են իրենց շահերից ելնելով, իսկ Հայաստանի իշխանությունները սպասարկում են այլ երկրների շահերը:

«Ներկա իշխանություններին ղեկավարում են օտար ուժեր, սրանք ուղղակի խամաճիկներ են, որոնք կատարում են նրանց ցանկությունները: Առաջին տեղում վարչապետն է, երկրորդ խամաճիկն ԱԽ քարտուղարն է, և ամեն ինչ տարվում է նրան, որպեսզի մենք ունենանք ոչ միայն կապիտուլյացիայի ներկայիս իրավիճակը, այլև ստեղծենք բոլոր նախապայմանները՝ էլ ավելի վատ սցենարների համար՝ ինչ վերաբերում է Հայաստանին: Այդ նշված անձինք հայտնի են իրենց հակառուսական տրամադրություններով, և այստեղ հարցը հակառուսականի և պրոռուսականի մեջ չէ, այլ դրանք հակահայ տրամադրություններ են, և նրանք կոչված են Հայաստանը քաղաքակրթորեն վերացնելու խնդրին, որովհետև այն, ինչ իրենք են ուզում՝ այս միջանցք ստեղծելը, և այլն, նշանակում է՝ Հայաստանը որպես քաղաքակրթական միավոր՝ վերանալու է: Դա լիովին համընկնում է նրանց ղեկավարների պատկերացումներին և ցանկություններին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը հաղթող կողմ է և օգտագործում է հոգեբանական, տեղեկատվական ազդեցության բոլոր ձևերը, որոնք զուգորդվում են նաև ռազմավարական դիրքեր զավթելով. «Նույնը վերաբերում է Սև լճին, որը կարևոր դիրք է գրավում: Նրանք լավ աշխատում են իրենց համար: Ես էլի եմ ասել՝ Էրդողանը խոշորագույն թուրք քաղաքական գործիչ է և ամեն ինչ շատ ճիշտ է անում՝ իրենց շահերից ելնելով: Մենք չունենք մեր շահեր հասկացողությունը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է՝ որևէ շահ մենք չունենանք որևէ գործում: Այնպես որ, իրավիճակը բարդ է»: 

Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը՝ որպես հայրենիք, գոյություն չունի. «Պատմության մեջ ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, բազմաթիվ գործիչներ, որոնք սխալներ են գործել, բայց այս մասշտաբի և այս խորությամբ հակահայկական քաղաքականություն չի եղել, և Փաշինյանը միակ կարկառուն ներկայացուցիչն է այդ դավաճանների, սխալ թույլ տվող քաղաքական գործիչների ցուցակում»:

Նա նշեց, որ եթե ռուսական երկրորդ ռազմաբազա տեղակայվի Հայաստանում, դա չի նշանակի, թե Հայաստանը կորցնում է սուվերենությունը: «Ինչպես այս 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը կորցրեց իր ինքնիշխանությունը, այդպես էլ ամբողջ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, եթե այդ ռազմավարական քաղաքականությունը չվարվի,- ասաց նա՝ ընդգծելով,- Եթե այս իշխանությունները մնան, թեպետ, ես հավատում եմ Երկրորդ նախագահի ասածին, որ 1.5 տարի են մնալու սրանք, ապա կարող են այն սցենարներն աշխատել, որ մեզ բանակ պետք չէ, մեզ խաղաղություն է պետք, Արցախ գոյություն չունի Հայաստանի համար, որովհետև ըստ Ալիևի՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է, որ անգամ Լեռնային Ղարաբաղ բառը չպետք է արտասանենք, ապա կդառնանք վիլայեթ, և կվերջանա մեր պատմությունը»:

Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ռուսները շատ սխալներ են անում, օրինակ, ըստ նրա՝ չկարողացան պահել Ուկրաինան: «Կարելի է դժգոհ լինել կամ գոհ լինել, բայց պետք է իմանանք, որ քանի որ մենք կանք, դրա համար պարտական ենք ռուսական կայսրությանը՝ լինի դա Ցարական, Խորհրդային, թե ներկայիս: Ի՞նչ կլիներ Արցախի մնացյալ մասի հետ, եթե չլինեին ռուս խաղաղապահները: Պետք է ռուսների հետ աշխատել և ներշնչել ճիշտ գաղափարներ, մեր շահերը պետք է համընկնեն: Այժմ, նրանք Հայաստանին նայում են՝ որպես իրենց դեմ ուղղված օկուպացված երկիր: Նրանց ռազմական ներկայության ավելացումը մեր անվտանգության, մեր լինել-չլինելու խնդիրն է, մնացածը մեր ձեռքում է»,- ընդգծեց նա՝ մանիպուլյացիա և կեղծիք որակելով այն տեսակետները, թե արցախյան երկրորդ պատերազմը ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք էր:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում