Ասիական երկիրն աշխարհն առանց հագուստի կթողնի
Հագուստի խոշոր բրենդները, այդ թվում H&M-ը եւ Levi's-ը, մատակարարումների շղթայում կարող են բախվել լուրջ ուշացումների եւ խափանումների, ինչը պայմանավորված է COVID-19 համավարակի բռնկմամբ Բանգլադեշում, տեղեկացնում է «Պրայմը»՝ հղում կատարելով CNBC-ին։
Նշվում է, որ Հարավային Ասիայի երկրները պատրաստվում են խիստ լոքդաունի։ Տարածաշրջանի բնակիչների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավարակիչ տեսակը՝ դելտա-շտամը։
Բանգլադեշը, որտեղ արտադրվում է ամբողջ հագուստի հսկայական մասը, կարող է ողջ աշխարհի սպառողներին թողնել առանց ապրանքների։
Համավարկի նոր ալիքը, հատկապես Հնդկաստանի հետ երկրի սահմանամերձ մասերում, ստիպել է Բանգլադեշի իշխանություններին արգելել բնակչությանը դուրս գալ տներից յոթ օրվա ընթացքում։ Լոքդաունն սկսվելու է հուլիսի 1-ից։
Այս արգելքի պատճառով կդադարեն աշխատել տարածաշրջանի բոլոր ֆաբրիկաները։ Դա տեղի կունենա առաջին անգամ. մինչ այդ նման խիստ միջոցներ երկրում չեն կիրառվել։
Ինչպես կարծում են Panjiva առեւտրային ընկերության վերլուծաբանները, Բանգլադեշում կտրուկ փոխվել են միտումները, որոնց հետեւում էր երկիրը մեկ տարի առաջ, համավարակի սկզբում։
2020թ. մարտին հագուստ արտադրող գործարանները խիստ տուժել էին Եվրոպայի եւ ԱՄՆ ռիթեյլերների պատվերների չեղարկման պատճառով (անհամեմատ ավելի կոշտ սահմանափակումներ էին մտցվել)։ Սակայն Panjiva-ի տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային համավարակի պայմաններում բանգլադեշցի արտահանողները ավելի հուսալի պայմաններում են հայտնվել հարեւան տարածաշրջանների մատակարարող գործընկերների համեմատ. փետրվար-ապրիլի առաքումն այդ տարածաշրջանից նվազել էր ընդամենը 1,6 տոկոսով 2019թ. նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այդ նույն ժամանակ Հնդկաստանի եւ Շրի Լանկայի արտադրողները 10,1 եւ 6,4 տոկոսով (համապատասխանաբար) ավելի քիչ են մատակարարել։
Եթե հաշվենք Բանգլադեշից առաքումը խոշոր մեծածախ ցանցերի համար, ապա 2020թ. 2019թ. գարնան համեմատ H&M-ի համար ծավալն ավելացել է 13,5 տոկոսով, բայց կրճատվել 47,8 տոկոսով Levi's-ի եւ 68,7 տոկոսով՝ Calvin Klein-ի համար։
Նշվում է, որ հագուստի ռիթեյլերների համար գլխավոր ռիսկը ներկայում այն է, որ կոշտ սահմանափակումները Բանգլադեշում կարող են ձգձգվել եւ կիսադատարկ թողնել պահեստները։ Դա առանց ապրանքների կթողնի կորոնավիրուսային սահմանափակումները թուլացնող եւ պատվաստվածների թվի ավելացում ունեցող երկրների գնորդներին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել