Նման արդյունքը նշանակում է, որ մենք չենք ստանա Հադրութի եւ Շուշիի կորստի եւ 5 միլիարդի գործարքի մասին հարցերի պատասխանները. Ռոբերտ Քոչարյան
Եթե հաղթանակ տաներ որեւէ այլ կուսակցություն, որը կապված չէ պատերազմում պարտության հետ, ապա կհամարեի, որ ճգնաժամը հաղթահարված է: Այս մասին հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն նման արդյունքը նշանակում է, որ մենք չենք ստանա հարցերի պատասխաններ 5000 զոհերի մասին, այն մասին, թե ինչպես ենք կորցրել Հադրութն ու Շուշին: Հանրության մեջ լուրջ կասկածներ կմնան Ղարաբաղի դիմաց 5 միլիարդի գործարքի շուրջ:
Այս հարցերի պատասխանների բացակայության պայմաններում անհնար է խոսել հասարակության մեջ վստահության եւ համերաշխության մթնոլորտի մասին: Ի՞նչ խնդիր են լուծել այս ընտրությունները: Սովորաբար արտահերթ ընտրություններն անցկացվում են ճգնաժամերը հաղթահարելու համար: Մեր դեպքում այն առաջ բերվեց տարածքային եւ մարդկային կորուստների պատճառով: Այսինքն՝ ընտրություններին հաջորդած ճգնաժամը չի լուծվել, քանի որ այդ ամենի կազմակերպիչները մնացին իշխանության ղեկին: Մենք կլինենք այն ուժը, որը կպայքարի այս ճգնաժամը վերջնականապես հաղթահարելու համար: «Հայաստան» դաշինքը դարձել է խորհրդարանական ընդդիմություն եւ կարող է սահմանափակել իշխանությունների ամենաթողությունը», - նշեց Քոչարյանը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի