Անիշխան Հայաստան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն Հայաստանում անիշխանություն է տիրում, եւ երկիրը, կարծես թե, կառավարվում է իներցիայով: Այս պահին կառավարությունում բոլորը պաշտոնակատարներ են, կան գեչատեսչություններ, որտեղ հրաժարականներ են սկսվել, եւ այս պարագայում դժվար է ասել, որ կառավարությունն աշխատում է այնպես, ինչպես պետք է:
Ընդ որում, երկրում այս անիշխանության մթնոլորտը արդեն երկար ժամանակ է: 2020 թվականն առհասարակ բարդ ստացվեց Հայաստանի համար, իսկ սեպտեմբերի 26-ից հետո սկսված պատերազմը երկիրը դրեց իներցիայի մեջ, եւ այն սկսեց պարզապես չկառավարվել այս իշխանությունների կողմից: Այդ ամենին գումարվեցին նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քարոզարշավը, եւ իշխանություններն առհասարակ մոռացան երկիր կառավարելու մասին՝ զբաղվելով բացառապես քարոզարշավով:
Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ կառավարության անդամների մեծ մասը, նաեւ մարզպետները գտնվում էին արձակուրդում՝ մոռանալով երկրի խնդիրների մասին: Եվ չնայած այդ ամենն անցյալում է, եւ թվում էր, թե նորընտիրները պետք է լծվեն աշխատանքի, սակայն նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել, եւ երկիրը շարունակում է կառավարվել իներցիայով, նախկին ավանդույթներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի