Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
Հայաստան

Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն

2020 թվականի նոյեմբերին Հայաստանում հիմնադրվեց «Պարաաթլետիկայի ֆեդերացիան»՝ համանախագահությամբ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի: Ֆեդերացիայի գլխավոր նպատակը Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացումն է: Ֆիզիկական և հոգեբանական շատ դժվարություններ հաղթահարած պարալիմպիկ մարզիկները նաև նոր առաքելություն են ստանձնել՝ ճանապարհ հարթել հաշմանդամություն ունեցող նոր սերնդի համար:

Ավելի քան 25 տարվա պարալիմպիկ սպորտի վարպետ Ստաս Նազարյանը 42 տարեկան է: 10-ը տարեկանում Սպիտակի երկրաշարժի հետևանքով ոտքը ծնկից վերև ամպուտացրեցին: Կարելի է ասել մեկ ոտքով, բայց ապրելու կրկնակի ցանկությամբ, Ստասն ավելի ամուր կանգնեց գետնին՝ ընտրելով սպորտային ուղին: 1990թ. ընդգրկվեց «Փյունիկ» հաշմանդամություն ունեցողների միության կազմում և սկսեց հաճախել մարզավերականգնողական ճամբարներ: 1994թ. ընտրեց առագաստանավային սպորտաձևը: Ընկերոջ՝ Հայկ Աբգարյանի հետ նույն տարում Անգլիայում մասնակցեցին աշխարհի, հաջորդ տարի Իսպանիայում՝ Եվրոպայի առաջնություններին, այդպես շարունակ: Վերջերս մասնակցեցին Լեհաստանի Եվրոպայի առաջնությանը, ու արդեն մեկ ներկայացուցիչ լինելու է Տոկիոյում ՝ օգոստոսին: Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն, վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում, ամառային և ձմեռային սպորտաձևեր, լեռնադահուկային վազք, սայլակավազք. սպորտային հաջողություններն առ այսյօր ուղեկցում Ստասին և Հայկին:

«Պարաաթլետիկայի ֆեդերացիան» գործում է բարեգործական հիմունքներով՝ շուրջը խմբելով ոչ միայն զինհաշմանդամություն ունեցող անձնանց՝ պասիվ կյանքից դեպի ակտիվ-սպորտային կյանք մոտիվացնելու նպատակով: Անկախ սեռից, տարիքից, հաշմանդամության կարգից, պրոֆեսիոնալ թե սիրողական սպորտային ուղուց, ֆեդերացիան ձեռք է մեկնում բոլորին: Այս պահին 50 ակտիվ մասնակից է ընդգրկված ֆեդերացիայում. այս թիվը պարբերաբար աճում է, քանի որ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հարյուրավոր տղաներ հետո կհամալրեն ֆեդերացիայի շարքերը:

Ֆեդերացիան գործում է ինքնաֆինանսավորմամբ: Տեղական ընկերություններից «Գրանդ սպորտն» արդեն 2 տարի է տղաներին իր ծառայութուններից անվճար օգնելու աբոնեմենտ է նվիրում. հուսով են՝ նմանատիպ առաջարկները վարակիչ կլինեն այլ ընկերությունների կողմից ևս:

« Ֆեդերացիայում ներգրավվել ցանկացողների թիվը բավականին մեծ է, սակայն մենք ունենք գույքի խնդիր: Պատերազմի ընթացքում, ցավոք, ունեցանք շատ զինհաշմանդամներ, որոնց ցանկանում ենք ներգրավվել սպորտում և մեր կյանքի փորձը փոխանցել իրենց: Փորձում ենք մեր ծանոթների, բարեկամների միջոցով ստեղծել որոշակի հնարավորոություններ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Մեր սպորտային ոգին և ֆիզիկական մարզվածությունը տեղում է, սակայն ունենք գույքի խնդիր: Մեր սայլակները շատ հին են, սայլակների հնությունն ու ոչ պիտանելիությունը մեծ խոչընդոտներ են մեր սպորտային հաջողությունների ճանապարհին, կարելի է ասել գույքի հնության պատճառով կորցնում ենք մեր հաջողության 50% -ը: Վերջերս մասնակցեցինք Լեհաստանում կայացած պարաաթլետիկայի Եվրոպայի առաջնությանը:

Առաջատար հորիզոնականներ զբաղեցրած մարզիկները մեզ հետ խոսելիս ասացին, որ տեսնում են մեր ուժն ու մարզվածությունը, սակայն 20 տարվա հնություն ունեցող գույքով անհնար է հաջողություններ գրանցել: Լավ կլինի, որ մեր ներկայացուցիչը Տոկիոյի խաղերում Հայաստանը ներկայացնի արդեն նոր գույքով, որը կմեծացնի հաղթանակի շանսերը: Մեր ֆեդերացիան ցանկանում է գտնել միջոցներ նոր գույք ձեռք բերելու համար: Այդ գույքը մնայուն է և ծառայելու է մեր երկիրը, մեր ազգը աշխարհին ներկայացնելու համար» :

Ֆեդերացիայում առայժմ ներկայացված են լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը, ծանրամարտը, սայլակավազքը. շուտով գնդի հրումն էլ կավելանա: Համահիմնադիրները և՛ ֆեդերացիայի վարչական, և՛ մարզչական գործունեությամբ են զբաղվում. թիմում գործող պրոֆեսիոնալ պարալիմպիկ մարզիչներ են, ունեն նաև պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայություն: Դժվար սպորտային պայքարին տղաները պատրաստվում են ամենօրա ինտենսիվ մարզումներով՝ Ծաղկաձորի սպորտբազայում: Մեկնումից 30-40 օր առաջ մարզումները կշարունակեն Արտաշատում: Նույն կազմով հունիսի 1-5-ը Լեհաստանում սայլակավազքի եվրոպայի առաջնությանն են մասնակցել:

Սպորտային ակտիվ կյանք ապահովելով օգնել հաշմանդամություն ունեցող անձանց և միաժամանակ կրթել հասարակությանը. «Պարաաթլետիկայի ֆեդերացիան» կրթական-հասարակական շատ անելիքներ է դրել իր առաջ՝ հանրային վայրերի հարմար կահավորումից մինչև հոգեբանական հավասար մոտեցում:

Սպորտում պայքար մրցանակային տեղերի, իսկ հասարակական կյանքում՝ հավասար հնարավորությունների համար է՝ յուրաքանչյուր նոր օրվա հետ արթնացող նոր հույսով:
Ավելին տեսանյութում