Աչաջուրի առողջության կենտրոնի տնօրենն ազատման դիմում է գրել
NEWS.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Աչաջուրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն այսօր՝ հունիսի 29–ին, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մեր տեղեկություններով՝ ընտրություններից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը քաղաքական հայացքների համար ճնշումներ է սկսել գործադրել Վարդապետյանի նկատմամբ։
NEWS.am–ի հետ զրույցում Վարդապետյանը հաստատեց, որ ազատման դիմում է գրել.
«Ազատման դիմում գրելն իմ անձնական որոշումն է, հանգամանքներից ելնելով, որոշել եմ, որ ճիշտը դա է։ Պարզապես ուզում եմ աշխատատեղս փոխել»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ, ապա նոր աշխատանք գտնել։
Անդրադառնալով իր քաղաքական հայացքներին, Վարդապետյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի համակիրն է, սակայն այդ դաշինքի օգտին քարոզչություն չի արել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Վարդապետյանը պայքարում էր, որպեսզի Աչաջուրի միակ ծննդատունը չփակվի, սակայն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով, ծննդատան գործունեությունը կասեցվեց և բազմաթիվ բուժաշխատողներ զրկվեցին աշխատանքից։
Ի դեպ՝ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Աչաջուրում քվեարկությանը մասնակցած 1822 ընտրողից 1367-ը քվեարկել է «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 248–ը՝ «Հայաստան» դաշինքի։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի