Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները.
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 277 դիմորդ կամ մասնակիցների 21.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 119, 19-19.75 միավոր՝ 117, իսկ 20 միավոր՝ 41 դիմորդ:
«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 1459 դիմորդից քննությանը մասնակցել է 1403-ը: Միջին միավորը եղել է 14.66: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 138 դիմորդ կամ մասնակիցների 9.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ:
«Քիմիա» առարկայի համար հայտագրված 1123 դիմորդից քննությանը մասնակցել է 1042-ը: Միջին միավորը եղել է 13.36: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 172 դիմորդ կամ մասնակիցների 16.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 272 կամ մասնակիցների 26.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 97, 19-19.75 միավոր՝ 143, իսկ 20 միավոր՝ 32 դիմորդ:
«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 264 դիմորդից քննությանը մասնակցել է 246-ը: Միջին միավորը եղել է 12.76: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 դիմորդ կամ մասնակիցների 7.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 27 դիմորդ կամ մասնակիցների 11.0%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 21, 19-19.75 միավոր՝ 5 դիմորդ:
Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի