Քոչարյանի եւ Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ ամսով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատարան են ներկայացվել փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց անձեռնմխելիությունը որպես պատգամավորի թեկնածուներ։
Կեսժամյա ընդմիջումից հետո փաստաբան Արամ Վարդեւանյանը ներկայացրեց ԿԸՀ համապատասխան որոշումը՝ 184 А, ընտրությունների արդյունքների ամփոփման մասին։ Դրանում նշված է հաղթողների ձայների հարաբերակցությունը, եւ մանդատների թիվը, որոնցից «Հայաստան» դաշինքը ստացել է 29, այդ թվում մեկ մանդատ բաժին է ընկնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին։ Փաստաբանը հիշեցրեց, որ ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում, եւ իրավիճակը ՍԴ որոշման հետ միասին վերջնականապես պարզ կլինի հուլիսի 26-ին։ Նշենք, որ արդեն դրանից հետո տեղի կունենա նոր խորհրդարանի նիստը, որից էլ օրենսդրությանը համապատասխան թույլտվություն կհարցվի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման մասին։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն առարկեց՝ հայտարարելով, որ իրեն ընդհանրապես պարզ չէ, թե ինչ է այստեղ քննարկվում։ Որովհետեւ կամ քննարկումը տեղին չէ, որովհետեւ քրեական հետապնդումն սկսվել է ընտրություններից շատ առաջ, կամ դատարանը պետք է ավելի վաղ սկսեր վարույթը, եթե խոչընդոտը հաղթահարելու անհրաժեշտություն էր տեսնում։ Դատավորը հիշեցրեց, որ դատավարության արդյունք կարող է լինել նաեւ մեղադրական դատավճիռը, ինչպե՞ս է դատախազը տեսնում գործողություններն այս դեպքում։ Դատախազն ասաց, որ երբ բանը հասնի դրան, այդ ժամանակ էլ կարելի կլինի մտածել այդ մասին։ Դատավորը ստիպված էր պարզաբանել, որ անհրաժեշտ է բացատրել ամեն ինչ հիմա, դրա համար էլ պետք է հետաձգել նիստը։ Դատախազը նորից առարկեց՝ հայտարարելով, որ դատարանը չի իրականացնում քրեական հետապնդում եւ չի կարող գործել քրեական հետապնդման մարմինների փոխարեն՝ դատարանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Բաղդասարյանի կարծիքով՝ ԱԺ դիմել քրեական հետապնդման թույլտվության համար պետք չէ, որովհետեւ ԱԺ-ին դիմում են քրեական հետապնդում սկսելու համար, իսկ քանի որ այն արդեն սկսված է, ապա հարցնել էլ պետք չէ։ Իր խոսքերը հաստատելու համար դատախազը հիշեցրեց պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նախադեպը։
Թվարկվածը չհամոզեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նա նիստը հետաձգեց օգոստոսի 3-ին՝ մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան