Վարդևանյանը՝ ՀՔԾ-ի՝ Չարչյանի խափանման միջոցի հայտարարության մասին
Հատուկ քննչական ծառայությանը երեկ ներկայացվել է ԱԺ 7 պատգամավորների և բժշկական ոլորտում հանրային մեծ վստահություն վայելող թվով 3 բժիշկների միջնորդությունը: Նշված միջնորդությունը հասցեագրված է եղել վարույթն իրականացնող մարմնին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի մեկնաբանման, այդ թվում 2020 թվականի փոփոխություններից ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ երաշխավորության հարցը գտնվում է հենց իրենց քննության տիրույթում, քանի որ իբր վարույթն իրականացնող մարմին են:
Միաժամանակ ՀՔԾ-ն տեղեկացված է նաև, որ միջնորդություն է ներկայացվել Գլխավոր դատախազին կալանավորման վերացման մասով, հետևաբար այս հայտարարության իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է:
ՀՔԾ-ն տարրական մարդկային վերաբերմունքի ու գործի նյութերի տարրական պատշաճ գնահատման արդյունքում. 1) անանուն աղբյուրի հիման վրա գործ չէր հարուցի, 2) մամուլի խոսնակին քր-դատ սուբյեկտ չէր դարձնի, 3) առողջական վիճակի վատթարացման Պրոֆեսորին չէր հանգեցնի 4) ամենակարևորը` մոնտաժված տեսանյութով մեղադրանք չէր առաջադրի:
Ցանկալի կլիներ այս վիճակը բացառվեր և նման մակարդակի հանրային բանավեճ չլիներ, քանի որ նժարին արժանավոր մարդու առողջությունն է, իսկ կալանքը փաստացի վերածվել է ուղղակի` պատժի:
Հատուկ քննչական ծառայության մասով «ցանկալի կլիներ», որ դադարեցնեք խայտառակ քաղաքական հետապնդումները, այդ թվում այս գործով ծայրահեղ պրիմիտիվ ու աբուրդի հասնող քրեական դատավարության տարրական նորմերից դուրս հետապնդումը, վերադարձեք իրավական հարթություն, չնայած բոլոր դեպքերում այդպես էլ լինելու է:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան