Երգչուհի Մաքսիմը կրիտիկական վիճակում է. «թոքերի արհեսատական օդափոխության սարքը միայնակ չի կարողանում հաղթահարել իրավիճակը»
Մոսկովյան հիվանդանոցներից մեկում 38-ամյա երգչուհի Մաքսիմին ընդունել են Covid19-ի կասկածանքով։ ՊՇՌ թեստը բացասական է եղել, եւ համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել 75 տոկոսը թոքերի ախտահարում։
Ընդ որում, ինչպես kp.ru-ին պատմել են երգչուհու ընկերները, նրա արյան մեջ հակամարմիններ են հայտնաբերվել։ Ակնհայտ է, որ վիրուսը երկրորդ անգամ է այցելել Մաքսիմին։ Այս տարօրինակ փաստի բացատրությունները դժվար է գտնել:
Ավելի քան մեկ շաբաթ առաջ արտիստուհուն մտցրել են արհեստական կոմայի մեջ եւ միացրել են թոքերի արհեսատական օդափոխության սարքին։ Սակայն, երգչուհու հարազատների խոսքով, մի քանի օր առաջ երգչուհու վիճակը վատացել է:
- Մարինային (երգչուհու իրական անունը) տեղափոխել են ԷԿՄՈ, քանի որ թոքերի արհեսատական օդափոխության սարքը միայնակ չի կարողանում հաղթահարել իրավիճակը։
ԷԿՄՕ-ն օգտագործվում է բժիշկների կողմից որպես թթվածնով արյան արհեստական հագեցվածության մեթոդ ծանր սուր շնչառական անբավարարության զարգացման դեպքում, - բացատրել է դերասանուհու ընտանիքի ընկերը:
- Նա գտնվում է առանձին սենյակում՝ բուժքրոջ վերահսկողության տակ։ Բժիշկները դեռ զգուշավոր են կանխատեսումներում, բայց հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի», - հավելել է երգչուհու ընկերը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել