Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:
Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում 5:1 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Մաքսիմը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով առավելության էր հասել իրանցի Յոզեֆ Ղադերիանի նկատմամբ, այնուհետև 3:0 հաշվով հաղթանակ գերմանացի Այզեկի նկատմամբ:
Փարիզ-2017-ում Մանուկյանի ոսկե մեդալը 2-րդն է. ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Այսօր Կարեն Ասլանյանը պարտվել է եզրափակչում՝ դառնալով փոխչեմպիոն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ