Փաշինյանի հյարազատները դաժան ծեծի են ենթարկել երիտասարդ տղայի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հավաստի տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեեւ ժամանակին քննադատել է նաեւ նախկին իշխանություններին։
38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծի են ենթարկել։ Քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։
Երեկ, սակայն, կենտրոնից տեղեկացրին, որ նման անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ այս պահին չկա։ Հարցրինք՝ իսկ նախորդ օրերին եղե՞լ է։ 30 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի ճշտեն։ Ժամանակը լրանալուն պես կրկին կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տալու, որովհետեւ չգիտեն՝ իրականում մենք ով ենք, որտեղից ենք զանգել, լրագրո՞ղ ենք, թե՞ չգիտեմ ով։
Հիշեցրինք, որ կես ժամ առաջ խոսել ենք եւ ինֆորմացիա ստացել։ Պատասխանեցին․ «Հիմա չենք կարող»։ Փոխարենը ոստիկանության մեր աղբյուրները հաստատեցին, որ նույն օրը երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկաններին տեղեկացրել է, որ ընկել է, վնասվածքներն էլ դրա պատճառով է ստացել։ Երբ հակադարձել են, թե սա ընկածի բան չէ, ծեծվածն անդրդվելի է մնացել եւ որոշել է արագ դուրս գրվել հիվանդանոցից՝ հետքերը թաքցնելով։ Ֆրանգուլյանի մտերիմների կարծիքով՝ երիտասարդը խուսափել է հետագա վենդետաներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան