Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում աղբից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Ջեներալ-էլեկտրիկ» («General Electric») ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Իվան Սապրիկինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: Նախարարը դրական է գնահատել ամերիկյան ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցությունն ու դրանց զարգացման հեռանկարները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվան Սապրիկինը նշել է, որ «Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը հետաքրքրված է հատկապես Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով։ Այդ նպատակով «Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը ներկայացնում է տարբեր տեսակի շարժիչներ ու դրանց օգտագործման, այդ թվում նաեւ կենցաղային թափոնների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման արդյունաբերության եղանակները:
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները եւ համագործակցության հնարավորությունները:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...