Քլոյանի տեղամասի պարկը կիսաբաց է եղել, նրան տուգանք է սպառնում մինչեւ 300 հազար ՀՀ դրամ
Շարունակվում է 2021 թվականի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի շարք տեղամասերի ձայների վերահաշվարկը։ Թիվ յոթ ընտրատարածքային հանձնաժողովում ներառված 7/7 ընտրատեղամասում ևս ձայների վերահաշվարկ է մեկնարկել։ Քիչ առաջ պարզ դարձավ, որ այս տեղամասի պարկը, որը պարտադիր պիտի փակ լիներ՝ ըստ օրենքի, կիսաբաց է եղել։
Հատկանշական է, որ 7/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Սարգիս Քլոյանն է եղել, վերջինս ևս ներկա էր ձայների վերահաշվարկին։ Քլոյանը, փորձելով արդարանալ, ասում էր, թե մտադրված ոչինչ չի արել, ինչին ի պատասխան նրան տեղեկացրին, որ իրեն կարող սպառնալ տուգանք մինչեւ նույնիսկ 300 հազար ՀՀ դրամի չափով։
«Դե դու մի էլ մտածի, ՔՊ-ն տեղդ հաստատ կվճարի»,- դիմելով Քլոյանին՝ ասաց Քոչարյանի գլխավորած դաշինքի ներկայացուցիչը։
Աղբյուր՝ «Հրապարակ»


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան