Զորքն առաջնագծից դուրս կբերեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության եւ ՌԴ-ի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո զորքը դուրս կբերվի առաջնագծից։ Բանակցությունների փաստը երեկ հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, Դավթյանը պատասխանել է. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետեւ կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումը սահմանին, ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։
Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, եւ դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։
Տեղեկություններ կան նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի