Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, բավարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ Վարչական դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը։
Նշենք, որ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել, եւ Տիրան Խաչատրյանն էլ դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով էլ դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Հիշեցնենք, որ իր նախկին պաշտոնին առնչվող եւս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:
Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:
Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելը Արշակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր, այդ պաշտոնում էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: 2016-ին Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի