Ռոբերտ Քոչարյան. Մենք ենք օրակարգ թելադրում
Կարծում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է ընթանա օրինական ճանապարհով: Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մտադիր է մարդկանց փողոց դուրս հանել:
«Մենք ընտրություններից անմիջապես հետո մարդկանց փողոց դուրս չհանեցինք: Կարծում ենք, որ ամբողջ գործընթացը պետք է ընթանա օրինական ճանապարհով: Ի՞նչ ենք ուզում ՍԴ-ից. ես հիմա ծանոթ չեմ խախտումների ամբողջ փաթեթին: Սակայն ակնհայտ է, որ վարչական ռեսուրսների զանգվածային օգտագործում կար, որպեսզի թույլ չտանք մեզ ընտրությունների օրը կազմակերպել մեր գործողությունները: Ամեն դեպքում անհրաժեշտ է խախտումներ ֆիքսել՝ անկախ ՍԴ որոշումից: Դա պետք է մեզ բոլորիս, մեր երկրին: Անհրաժեշտության դեպքում մենք կպահանջենք նաեւ ձայների վերահաշվարկ»,- ասաց Քոչարյանը:
Բողոքի ցույցերի մասով դաշինքի առաջնորդն ընդգծեց, որ «դաշինքի առաջին հանրահավաքից Օպերայում օրակարգը թելադրում ենք մենք, ոչ թե իշխանությունները: Մենք մտադիր ենք շարունակել օրակարգ թելադրել: Դա նշանակում է, որ վարքագիծը կլինի պրոակտիվ, այլ ոչ թե ռեակտիվ: Մենք ինքներս ենք մշակելու մեր գործողությունները, սինքրոնացնելու ենք խորհրդարանում եւ փողոցում: Ռեակտիվ վարքագիծը կարող է լինել միայն որպես պատասխան տեղական իրադարձություններին: Կլինի ծրագրային շարժ դեպի առաջ»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի