Փաշինյանն ԱԺ–ում ստացել է սահմանադրական մեծամասնություն մինիմալ լեգիտիմության պայմաններում, այնպես որ, երկրում ճգնաժամը չի լուծվի
Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է ընտրացուցակներում գրանցված քաղաքացիների մեկ չորրորդը միայն։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ հենց դա էլ պայմանավորել է Փաշինյանի հաղթանակը։
Անդրադառնալով նրան, թե ինչպիսին է դրսում ընկալվում Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, վերլուծաբանը նշեց․ «Հայաստանը ղեկավարող Փաշինյանը շատ անկայուն քաղաքական գործիչ է։ Նա արդեն սովորեցրել է արտասահմանցիներին իր հայտարարություններին սկեպտիկ վերաբերվել»,- նշեց նա։
Խոսելով արդեն ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Մոդեստ Կորելովը նշեց, որ դրանք չեն փոխվի, քանի դեռ Հայաստանը չի պահանջել, որ ռուսական բազան դուրս գա իր տարածքից։
Պատասխանելով դիտարկմանը, թե ինչպես է տեսնում ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի լուծումը, Մոդեստ Կորելովը նշեց․ «Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանն ստացել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն՝ մինիմալ լեգիտիմության պայմաններում։ Այնպես որ, երկրում ճգնաժամը չի լուծվի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի