Մինչ այս պահը դատարանից չեն տեղեկացրել, թե երբ է տեղի ունենալու Արմեն Չարչյանի հարցով որոշման հրապարակման հետաձգված նիստը. Էրիկ Ալեքսանյան
Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական ակտը պետք է հրապարակվեր այսօր ժամը՝ 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ ժամը՝ 19։34-ին դատավորի օգնականից տեղեկացանք, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու, իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը դատավորի աշխատակազմից որեւէ տեղեկատվությու չի հաղորդվել եւ չի հաղորդվում մինչ այս պահը:
Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ չնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա եւս մեկ հաստատում է այն հանգաշանքը, որ պ-ն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը , մերժել բոլոր տեսակի չնշումները եւ գործել բացառապես օրենքով»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի