Գորիսի ոստիկանապետը զբաղված է ապօրինություններով, ոչինչ, քիչ է մնացել իրենց․ Գորիսի փոխքաղաքապետ
Ընդամենը մեկ հոգու ցուցմունքով այսօր ոստիկանները ձերբակալել են Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանին․
«Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից: Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։
hraparak.am-ը կապվել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ, ով մեզ հետ զրույցում Հայկ Խաչատրյանի ձերբակալությունը ապօրինի համարեց․
«Գորիսի ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ զբաղվում է ապօրինություններով։ Ոստիկանապետը փոխանակ պատասխան տա, թե ոնց է Փաշինյան Նիկոլի հավաքը ապօրինի ձևով ընդառաջել և իրականացրել, իրականացնում է ապօրինի ձերբակալություններ»,- ասաց Հովսեփյանը։
Փաստորեն, մեկ հոգու ցուցմունքո՞վ են տնօրենին ձերբակալել՝ հարցրինք քաղաքապետին․
«Իհարկե։ Ոչինչ, քիչ է մնում իրենց։ Խաչատրյան Հայկի ձերբակալությունը ինքնին ապօրինի գործողություն է, և իրականացնում են պատվերով։ Սա ընդամենը պատվեր է, իրենք էլ պատվեր կատարող են, օրենքի հետ կապ չունեն»,- ասաց Հովսեփյանը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի