Կապիտուլյանտի համակիր գյուղացին Քուչակում ծեծել է Աբգար Ափինյանին, հայհոյել (տեսանյութ)
Հայ մտավորականների խորհրդի նախագահ Աբգար Ափինյանին Քուչակում ծեծել է Փաշինյանի համակիրը։ Գրողը պատմում է՝ երբ տեսել է, որ գյուղացու մեքենայի վրա փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության նախընտրական պաստառը, մոտեցել է, զրուցելու ակնկալիքով հետաքրքրվել՝ ինչո՞վ է առանձնացել կուսակցությունը, ի՞նչ է արել գյուղի համար, կատաղած տղամարդը հարձակվել է նրա վրա, հարվածել ծեծել։
«Միշտ հետաքրքրվել ենք, դիմել մարդկանց՝ ինչո՞ւ են նախապատվությունը տալիս այս կամ այն ուժին։ Գյուղացի մարդ, որ իր հացն իր քրտինքով վաստակում է, իր հողն է մշակում, անասուն պահում, իր փոքրիկ մեքենայի վրա մեծադիր նկարը դրել ու պրոպագանդա է անում։ Մոտեցա իրեն, ներկայացա, ուզում եմ իմանալ՝ ինչու եք նախապատվությունը տվել Փաշինյանին։ Վերջում շեշտեցի, որ հասարակության մեջ Փաշինյանի վերաբերյալ լուրջ կասկածներ կան, դատախազությունում հարց է քննարկվում պետական դավաճանության մեղադրանքով։ Մեկ էլ ինձ հետ ժպիտով խոսող անձնավորությունը միանգամից կերպափոխվեց, հայհոյանքներ, մեքենայից դուրս թռավ՝ բռունցքներով հարձակվելով ինձ վրա։ Նման բան նախկինում հնարավոր չէր»,-Yerkir.am-ին ասաց «Հայ մտավորականների խորհրդի» նախագահ Աբգար Ափինյանը։
Միջադեպի առնչությամբ Ափինյանը դիմել է ոստիկանություն, տվել բացատրություն։ Նրա խոսքով՝ այս ամենի հետևանքն այն է, որ մարդկանց չարացրել, տրամադրել և հանել են միմյանց դեմ։ Այս մարդիկ, նշում է Ափինյանը, այնքան էլ մեղավոր չեն, որովհետև չունեն քաղաքական գիտակցություն, այս իշխանությունն էլ եկել է՝ պետականությունը քանդելու համար։ Գրողը լավատես է՝ հաշված օրեր հետո նրանք այլևս իշխանություն չեն լինի և կգա դատաստանի օրը։
Մանրամասները՝ տեսնայութում։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի