Ավշարցիներն ատամ են ցույց տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արարատի մարզի Ավշար համայնքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։ Նիկոլ Փաշինյանի այցի նախորդ գիշերը «Հայաստան» դաշինքի պաստառի վրա անհայտ անձինք ներկ են լցրել, ավշարցիները, առավոտյան տեսնելով դա, փակել են գյուղ մտնող ճանապարհը եւ հայտարարել, որ Փաշինյանին չեն թողնելու գյուղ մտնել։ Կարմիր բերետավորներ են ժամանել գյուղ, որ իրավիճակը հարթեն, բայց գյուղացիները հաստատակամ են եղել եւ պահանջել են պաստառը փոխել՝ հակառակ դեպքում իշխանական շարասյունը չի մտնելու գյուղ։
Կարմիր բերետավորները հեռացել են, գյուղ են եկել ոստիկանները եւ մինչեւ Փաշինյանի գալն իրենց ձեռքով փոխել են պաստառը։ Դրանից հետո գյուղացիները թույլ են տվել, որ Փաշինյանի շարասյունը մտնի գյուղ, բայց հավաքին գրեթե մարդ չի մասնակցել։ Նա եկել է, մի 10 րոպե գոռգոռացել եւ հեռացել։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ավշար համայնքի գյուղապետ Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե հեռախոսազանգի միջոցով չի պատասխանում հարցերի եւ որ զբաղված է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել