Ռոբերտ Քոչարյան. Վստահ եմ, որ երկրորդ տարում ներդրումները 1 միլիարդ կկազմեն
Ներդրումներն այժմ զրոյական են: Մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում: Համոզված եմ, որ երկրորդ տարում ներդրումները կկազմեն 1 միլիարդ: Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, թեկնածու ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը:
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 1997 թվականին փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը ՀՆԱ-ի 16-17 տոկոսն էր, 2008-ին` 46 տոկոսը:
«Մենք նպատակային քաղաքականություն էինք վարում ՓՄՁ զարգացման համար10.5 տոկոս տնտեսական աճի դեպքում: Համաշխարհային բանկը մեզ Կովկասյան վագր էր անվանում: Նպատակն էր մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 70 տոկոսին: ՓՄՁ-ները խթանելու նպատակով 2020 թվականին ընդունվեց հատուկ օրենք եւ ստեղծվեց հատուկ ստրուկտուրա: Մոտ մեկ տարի առաջ դրա կեսը փակ էր, բոլոր մարզային գրասենյակները փակ էին»,- նշեց Քոչարյանը` շեշտելով, որ ՓՄՁ-ների զարգացումը կլինի ամենակարեւոր խնդիրներից մեկը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել