Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի բախումից տուժած երեխան կոմայի մեջ է
Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող Toyota Land crauser մակնիշի մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ երեկ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետևանքով մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա անչափահաս տղան լուրջ վնասվածքներ է ստացել, նա կոմայի մեջ է. գրում է «Հրապարակը»։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթարը կոծկելու համար։
Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, թե հանուն արդարության պետք է նշի, որ Պապիկյանը մեքենայում չի գտնվել։
«Ճիշտը մնում է ճիշտ, իր մեքենան է եղել, բայց ինքը հաստատ մեջը չի եղել։ Ես պարզ ասեմ՝ իրենց կառավարությունով հանդերձ իրենք ինձ չեն հետաքրքրում, բայց ճիշտն այն է, որ մեջը չի եղել։ Վարորդն է եղել։ Իսկ երեխան այգի գնալիս է եղել։ Ճանապարհը կտրել է երեխան մեքենայով»,–ասել է Կարապետյանը։
Անչափահասի հայրը՝ Վահեն, պատմել է, որ ինքը տեղեկություն չունի՝ Սուրեն Պապիկյանը մեքենայի մեջ եղե՞լ է, թե ոչ։ Հայրը պատմել է, որ իրենք տանը չեն եղել, որդին ինքնակամ վերցրել է ավտոմեքենան և վարել։ Դեպքից հետո ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ որևէ պաշտոնյա ընտանիքին չեն մոտեցել, չեն հետաքրքրվել երեխայի առողջական վիճակով։
«Երեխան անգիտակից վիճակում է։ Արհեստական կոմայի մեջ են գցել, ջարդվածքներ ունի»,–ասել է տղայի հայրը։
Նշենք, որ ոստիկանության պաշտոնական կայքում դեպքի մասին ինֆորմացիա կա, սակայն առանց անունների։ Մասնավորապես, ասվում է, որ հունիսի 16-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել