Քվեարկել այն ուժին, որը զոհերի ու հողերի հանձնման պատճառ չի դարձել. Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղաքացիական խորհուրդ
Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում միմյանց նկատմամբ ակնհայտ թշնամանք քարոզող և իրավիճակը ծայր աստիճան ապակայունացնելու, անկախ պետականությունը կազմալուծելու միջոցով ինքնավերարտադրվելու ապազգային իշխանությունների փորձերի առնչությամբ: Բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի անվտանգությունը, հայ ժողովրդի ապագան, կոչ ենք անում՝
1. Դուրս գալ հոգեբանական և քաղաքական ապատիայից և ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ պասիվությունը թույլ կտա ազգադավ իշխանությանը մեր երկիրը տանել վերջնական կործանման:
2. Ըստ համոզմունքի և ազատ կամքի քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, ով պատճառ չի դարձել հազարավոր հայ երիտասարդների սպանության և սրբազան հայրենիքից բռնի տեղահանության ու հողերի հանձնման թշնամուն, հայոց արժանապատվության կորստի և հանրային կյանքի բոլոր ոլորտների ու տնտեսության կաթվածահար վիճակի: Ազա՛տ եղեք վստահության ձեր ձայնը տալ նրանց, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են հայրենիքն այս օրհասական վիճակից դուրս բերելու իրենց կարողությունը:
3. Համախմբվել՝ ապագա իշխանությունների հանդեպ սահմանելու քաղաքացիական վերահսկողություն և ստեղծելու հակակշիռների մեխանիզմ՝ ձևավորելու այնպիսի կառավարություն, որը հաշվի կնստի հասարակության, մասնավորապես մտավորականության և փորձագիտական հանրության կարծիքի հետ: Միաժամանակ, կարևորում ենք համախմբումը՝ օգնելու նոր իշխանություններին լրջամիտ որոշումներ կայացնելու և երկիրը տանելու դեպի նոր ձեռքբերումներ և հաղթանակներ»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել