Լուրջ անհանգստություն է պատճառում դեսպանների ու միջազգային կառույցների լռությունը. պահեստազորի սպաներ
Մեզ «Պահեստազորի սպաներ» շարժման, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության գեներալներին ու սպաներին զարմանք ու լուրջ անհանգստություն է պատճառում մեր երկրում գտնվող դեսպանների ու միջազգային կառույցների լռությունը՝ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, վարչապետի պաշտոնակատարի կողմից քարոզարշավի ընթացքում ունեցած ելույթների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն են տարածել պահեստազորի սպաների 3 միություններ:
«ԼՈՒՐՋ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Մեզ «Պահեստազորի սպաներ» շարժման, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության գեներալներին ու սպաներին զարմանք ու լուրջ անհանգստություն է պատճառում մեր երկրում գտնվող դեսպանների ու միջազգային կառույցների լռությունը՝ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, վարչապետի պաշտոնակատարի կողմից քարոզարշավի ընթացքում ունեցած ելույթների վերաբերյալ։
Դուք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ՝ պարտավոր չեք արդյոք արձագանքել քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ելույթներին, որոնցով նա մարդկանց տարբեր խմբերի մեջ սերմանում է թշնամություն, անհանդուրժողականություն, խոստանում վենդետաներ, մուրճ թափահարելով ժողովրդին տալիս է կյանքի և առողջության համար վտանգավոր սպառնալիքներ։ Չեք տեսնում, որ նա ականջալուր չէ ժողովրդի ձայնին և չունի պատասխանատվություն ժողովրդի առաջ։Հետևաբար գուցե ականջալուր կլինի ձեր սթափեցնող կոչերին։
Նման իրավիճակում Ձեր չարդարացված լռությունը նրան էլ ավելի է ոգևորում լինել շատ ավելի ագրեսիվ ու վտանգավոր սեփական երկրի ու ժողովրդի վաղվա օրվա համար։
Ձեր լռությամբ Դուք նպաստում և կանաչ ճանապարհ եք հարթում այս իշխանությունների կողմից քաղաքացիական պատերազմ և արյունահեղություն հրահրելու համար։
Վերջապես ցույց տվեք Ձեր որպես ժողովրդավարական երկիր և համամարդկային արժեքներ որդեգրած միջազգային կառույց լինելու իրական դեմքը, պաշտպան կանգնեք մարդու ու քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին։
Չէ որ երկակի ստանդարտի Ձեր վարքագիծը կարող է վնասել մեր ժողովուրդների բարեկամությանը։
Մեր երկրի ապագայի հանդեպ Ձեր անտարբերությունը և այս իշխանությունների վարած հակաժողովրդական քաղաքականության նկատմամբ Ձեր լռությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր ժողովրդի համար։
Հաստատապես համոզված եղեք, որ այդ հետևանքների համար Դուք ևս կունենաք Ձեր բաժին պատասխանատվությունը՝ իհարկե, ոչ մեր երկրում, այլ Ձեր երկրում ու Ձեր ժողովրդի առաջ։
«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպություն
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել