Պապիկյանի ասֆալտային կարիերան․ 4 մլրդանոց պատվեր է ստացել ընկերություն, որն ունի երկու աշխատակից
Օրերս Yerevan.Today-ը հրապարակել էր հետաքննություն՝ «Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր» խորագրով։ Հոդվածում փաստեր էին ներկայացված առ այն, որ ճանապարհների շինարարության որակի հսկողության համար սահմանված ծառայության արժեքը նախապես կազմում էր նախահաշվային արժեքի 1 տոկոսը։ 2019 թվականին փոփոխություն արվեց, որի հիման վրա այդ 1 տոկոսը դարձավ 5 տոկոս և ներառվեց բյուջեի մեջ։ Այսինքն, միայն 2020-2021թթ․ ասֆալտապատման համար հատկացված 149,3 մլդ․-ից 7,465 մլրդ դրամը, որն այսօրվա փոխարժեքով կազմում է ավելի քան 14 մլն դոլար, գնացել է խորհրդատվություն-վերահսկման վրա։ Ստացվում է՝ ասֆալտ անելով՝ պետպաշտոնյաներ կան, որ դարձել են դոլարային միլիոնատեր։ Նշել էինք, որ այդ վերահսկման իրականացումը, մեկ անձից գնման ընթացակարգով, հատկացված է «Կոքս քնսալթ» ընկերությանը։
Այսպես, ընկերության հիմնադիր-տնօրենը 2019 թ. փոխվել և դարձել է Քարսթեն Գրիզեն (Գերմանիա)։ Ընկերությունն ընդամենն ունի գրանցված 2 աշխատող, որոնցից 1-ը՝ վարորդ, իսկ մյուսը մասնագիտությամբ նախագծող Սահակ Ալեքսանյանն է: Այսինքն՝ շուրջ 4 միլիարդ դրամի պատվերը Տարածքային կառավարման նախարարությունից ստացել է ընդամենը 2 աշխատակից ունեցող ընկերությունը:
Ըետաքրքիր է, որ նշված 4 միլիարդից ընդամենը շուրջ 410 մլն դրամը փոխանցվել է Ճաննախագիծ ընկերությանը, որը և կատարել է ամբողջ աշխատանքը, իսկ թե մնացած գումարը «Կոքսը» ինչ է արել՝ չի երևում․ հավանաբար՝ դուրս է փոխանցել, քանի որ այլ հարկային հաշիվներ չունի դուրս գրված:
Հատկանշական է, որ Ճաննախագիծ ընկերության 88% սեփականատերը մեզ արդեն հայտնի, Սուրեն Պապիկյանի հետ աշխատած ու նրա մտերիմ Բագրատ Բադալյանն է, ով իրեն պատկանող այդ նույն ընկերության տնօրեն է նշանակել Տարածքային կառավարման նախարարության նախկին վարչության պետ Դավիթ Քարտաշյանին:
Հետաքննությունը շարունակվում է․ այլ մանրամասներ՝ հաջորդիվ։
Ասֆալտ անելով ժողովրդին լավություն ցուցադրողների, բայց նաև դրա հաշվին պետպաշտոնյաների արագ հարստացման մեխանիզմներն ամբողջությամբ պետք է բացահայտվեն։
Աղբյուրը՝ yerevan.today


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել