Փաշինյանի մոտ կան լուրջ հոգեբանական խնդիրներ, դա ակնհայտ է անզեն աչքով․ հոգեբան
«Իրավունքը» գրում է.
«Ի՞նչպես կարողանալ հաղթահարել մեկը մյուսին հաջորդող հոգեբանական տրավմաները և մնալ հոգեբանորեն առողջ, ի՞նչ հետք է թողնելու գերությունը` գերությունից վերադարձած մեր հերոս տղաների հոգեբանական վիճակի վրա, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի մուրճի ցուցադրումը և որդուն` Ալիևին հանձնելու հայտարարությունը, ի վերջո հոգեբանական խնդիրներ ունի՞ վարչապետի ԺՊ-ն, թե՞ ոչ, այս և այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի ուղիղ եթերի շրջանակում զրուցել ենք հայտնի հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, ով նախ անդրադարձավ պատերազմի հետ առերեսված մեր հերոս տղաների հոգեբանական վիճակին
- Այս պատերազմի հասցրած հոգեբանական տրավման գրեթե անջնջելի է: Ու ոչ թե նրա համար, որ նրանք թույլ են, ոչ: Պարզապես, երբ մարդը վերադառնում է հաղթած իր համար շատ ավելի հեշտ է հաղթահարել բոլոր տրավմաները թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, բայց այսօրվա վիճակը, երբ այդքան պայքարից հետո, շատ դեպքերում հաշմանդամ դարձած վերադառնում ես` պարտվածի հոգեվիճակով, սա լրիվ այլ բան է: Չկա այն բացարձակ հաղթողի հոգեվիճակը, որը չափազանց շատ օգնում է հոգեբանական ցանկացած իրավիճակ հաղթահարելու:
-Ի՞նչպես հաղթահարել:
-Դա բավականին երկարատև հոգեբանի հետ աշխատանք է պահանջում: Կարևոր է նաև ընտանիքի սերն ու հոգատարությունը, արժևորված զգալը ընտանիքում: Գուցե զարմանաք, բայց, ցավոք կան ընտանիքներ, ովքեր անուշադրության են մատնում իրենց հերոս տղաներին: Ինքս առնչվել եմ կոնկրետ դեպքի հետ, երբ հայրը դրսում է և նա անգամ չի եկել իր որդուն տեսնելու: Կան դեպքեր, երբ տղաներին արհամարհական են բարևում անգամ բակի տղաները:
- Տիկի՛ն Ծատուրյան, մենք իրավունք ունե՞նք գերությունից վերադարձած տղաներին բաց լուսանկարներով ցուցադրել հանրությանը, սա նրանց վրա հետագայում կարո՞ղ է ինչ-ինչ ազդեցություն ունենալ:
-Ոչ բացարձակ իրավունք չունեինք, իրավունք չունենք նաև նրանց հետ որոշակի աշխատանք տանելուց հետո կրկին ուղարկել ծառայության: Գերեվարված տղաների հոգեբանական տրավմաները գրեթե անջնջելի են. տեսեք նրանք սկզբից պատերազմ են տեսել, հետո գերեվարվել, ու մենք չգիտենք, թե ինչերի միջով են անցել գերության ընթացքում: Հնարավոր է, որ նրանք ապրել են այնպիսի պահեր, որոնց մասին իրենք իրենց չեն ուզում խոստովանել:
-Պատերազմից զատ երկրի ներսում էլ քիչ չեն հոգեբանական խնդիրներ հարուցող գործոնները: Ու դրանց գումարվելու եկավ ընտրարշավը, որը սովորական իրավիճակում անգամ բուռն կրքեր է հարուցում: Մինչդեռ, այս ընտրարշավում բանը հասավ նրան, որ երկրի ղեկավարի աթոռին նստած անձը սկսել է մուրճը ձեռքին քարոզարշավ անցկացնել: Ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի կողմից՝ քարոզարշավի ժամանակ մուրճի ցուցադրումը:
-Դա կատարյալ ագրեսիայի դրսևորում է, և ո՞ւմ նկատմամբ, սեփական ազգի ներկայացուցիչների: Ես այլևս նրա վրա չեմ զարմանում, ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր սառը հայացքներով լսում և ենթարկվում են նրան: Ես չեմ կարող նրա անձը վերլուծել, որովհետև նրա արածները լուրջ չեն:
-Տիկի՛ն Ծատուրյան, ինքն իր մեջ հասկանո՞ւմ է, որ դավաճան է:
-Ձեր հարցն ունի երկու պատասխան: Կա՛մ ինքը շահադիտական նպատակներով հասկանում է իր արարքների լրջությունը, կա՛մ էլ մտածում է, որ իսկապես ինքը ճիշտ է վարվում: Երկրորդին ես այդքան չեմ հավատում:
-Փաշինյանը մինչև իսկ հայտարարեց, թե պատրաստ է որդուն հանձնել Ալիևին: Իհարկե, քաջ գիտակցելով, որ առաջարկը չի ընդունվի: Բայց հրապարակավ նման հայտարարություն հնչեցնելն անգամ հարցեր է առաջ քաշում, ինչպե՞ս:
-Նրա մոտ պարզապես բացակայում է ծնողական, հայրական բնազդը: Նրա մոտ կան լուրջ հոգեբանական խնդիրներ, դա ակնհայտ տեսանելի է անզեն աչքով: Իսկ թե ինչ հոգեբուժական խնդիրներ ունի, այդ մասին կոնկրետ մասնագետ բժիշկը կկարողանա խոսել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել