Մնաց 6 օր. Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Եղվարդ քաղաքում նախընտրական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ մուրճով՝ քանդող-ավերողի, ջարդարարի իր կերպարով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեսարանը հիշեցրեց հայտնի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարը, որի հերոսը տարիներով մուրճի համառ գործադրմամբ հասավ կալանավայրի պատի վրա սողանցք բացելուն։
Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը, և ժողովուրդը շուտով հստակ կիմանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները՝
ի՞նչ հանգամանքներում պարտվեցինք պատերազմում,
ինչո՞ւ 2020թ․ հոկտեմբերի 19-ին չընդունվեց հրադադարի առաջարկը, որի պատճառով մինչև խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը յուրաքանչյուր օրվա կտրվածքով ունեցանք միջինը հարյուրից ավելի զոհ,
ովքե՞ր են եղել Շուշին թշնամուն հանձնողները,
ինչպե՞ս պատահեց, որ կապիտուլյացիոն ակտից հետո ունեցանք տասնյակ գերիներ։
Այս ցանկն անվերջ է, քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որը կարող է շրջանցել օրվա իշխանությունների արարքները։
Անվիճելի է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը։
Մնաց 6 օր»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել