«Ճանաչելով Նատելային՝ կարծում եմ՝ նա զղջում է կատարվածի համար». Լոբոդան առաջին անգամ խոսել է Կրապիվինայի եւ Կիրկորովի սկանդալի մասին
Երգչուհի Սվետլանա Լոբոդան առաջին անգամ արձագանքել է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի եւ իր նախկին պրոդյուսեր Նատելա Կրապիվինայի միջեւ սկանդալին։
38-ամյա Լոբոդան ընդգծել է, որ մեկ շաբաթ վաղեմությամբ իրադարձությունները լրջորեն ազդել են իր թիմի եւ հետագա աշխատանքի վրա։ «Ցանկանում եմ ընդգծել, որ հավանության չեմ արժանացնում Նատելայի մեկնաբանությունը եւ կարծում եմ, որ հույզերը նման կերպ արտահայտելն անթույլատրելի է։ Ընդ որում, ես յուրաքանչուրին տալիս եմ սխալվելներ անելու, դրանք խոստովանելու եւ շտկելու իրավունք։ Լավ ճանաչելով Նատելային՝ կարող եմ ենթադրել, որ նա զղջում է կատարվածի համար։ Իսկ ես զղջում եմ նախագծից հեռանալու նրա որոշման մասին, սակայն հարգանքով ընդունում եմ այն»,- նշել է Սվետլանան։
Երգչուհին ընդգծել է, որ իրենց համագործակցությունը տեւել է 11 երջանիկ տարի, որոնք ինքը երբեք չի կարող դուրս հանել հիշողությունից կամ մոռանալ։ «Ես Նատելային շնորհակալ եմ ամենի համար, ինչ եղել է այս տարիների ընթացքում եւ ցանկանում եմ ասել, որ նա եղել է եւ մնում է իմ ընտանիքի մասը։ Այդպես կլինի միշտ»,- նշել է «Суперзвезда» երգի կատարողը։
Նա հավելել է, որ վաղուց էր համերգային տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար աշխատակից որոնում, եւ այժմ այդ աշխատանքը կկատարի Թաբրիզ Շահիդին։ «Իմ կյանքում այլեւս պրոդյուսեր չի լինի»,- ասել է արտիստը։
«МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությունից հետո Նատելա Կրապիվինայի եւ Ֆիլիպ Կիրկորովի միջեւ սկանդալ է հասունացել։ Պրոդյուսերին դուրս չէր եկել, թե ինչպես են փոփի արքան եւ Դավան՝ Դավիթ Մանուկյանը, հայտնվել կարմիր գորգին։ Երգիչը տեսաուղերձ էր ձայնագրել, որում դժգոհություն էր արտահայտել Նատելայի վերաբերմունքից եւ նրանց մեղադրել էր համարները կրկնօրինակելու համար։
Կրապիվինայի խոսքով՝ Կիրկորովը Լոբոդային մի քանի անգամ խնդրել է իր հետ զուգերգ կատարել, սակայն մերժում է ստացել եւ վիրավորվել։ Նատելան ասել է, որ այլեւս այդ առիթով մեկնաբանություն չի տա, քանի որ չի պատրաստվում աշխատել երաժշտական շոու-բիզնեսում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել