«Ինձ պաշտոնանկ են արել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար»․ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն
Aravot.am-ը գրում է. Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանին ազատել են աշխատանքից։ Նա Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ պատճառը իր քաղաքական կողմնորոշումն է․ «Հայաստան» դաշինքին աջակցելն է։ «Ես դիմում էին ներկայացրել արձակուրդ գնալու, երեք տարի արձակուրդ չեմ գնացել, գերհոգնած վիճակում եմ, ասացի՝ արձակուրդ վերցնեմ, մի քանի օր հանգստանամ։
Ամսի 8-ին՝ ժամը 12․30-13․00-ի սահմաններում, զանգահարեց Շիրակի մարզպետարանի կադրերի բաժնի ղեկավարը, թե ձեզ հետ կապված որոշում կա, շատ շտապ եկեք։ Մտածեցի արձակուրդն են ձևակերպել, գնացի, ձեռքս տվեցին աշխատանքից ազատման որոշումը։
«Ես չվերցրեցի։ Իմանալ ավելին Որոշման մեջ «ՓԲԸ-ների մասին» օրենքի կետեր էին, համաձայն որի՝ խորհուրդը կամ բաժնետերերի ժողովը ցանկացած պահի կարող է ազատել աշխատանքից։
Որոշման մեջ «ՓԲԸ-ների մասին» օրենքի կետեր էին, համաձայն որի՝ խորհուրդը կամ բաժնետերերի ժողովը ցանկացած պահի կարող է ազատել աշխատանքից։
Դա առաջին կետն էր, մյուս կետը՝ազատել աշխատանքից ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով, թե հիմա այլ հիմքը որն է, նույնիսկ իրավաբանները չգիտեն, զրուցել եմ իրենց հետ։ Նրանք ասում էին հակասահմանադրական կետեր են դրանք։ Ինձ նախապես չեն ծանուցել, պայմանագրով առնվազն 10 օր առաջ պիտի ծանուցեին ազատման մասին, բայց այդ հաշվարկ կա, ըստ ստաժի՝ ծանուցման ժամկետ կա։ Ես զանգահարել եմ մարզպետին, բանավոր հարցրել եմ՝ ինչի՞ համար, ասաց՝ ուղղակի էդպես է պետք, օգտվել եմ «ՓԲԸ-ների մասին» օրենքի կետից», -ասաց Այվազ Սուքիասյանը։
Մեր զրուցակիցն ասաց, որ երբևէ չի թաքցրել «Հայաստան դաշինքի»-ի համակիր լինելը, այս մասին բոլորն են իմացել, քանի որ բացահայտ ցուցադրել է իր դիրքորոշումը, բայց և երբևէ պոլիկլինիկայի կոլեկտիվում քարոզարշավ չի իրականացրել, որ պատճառաբանեին, թե քարոզարշավ ես արել, դրա համար ազատում ենք։ «Իմ շրջապատում բոլորն էլ գիտեին, որ ես «Հայաստան» դաշինքի աջակիցն եմ։ Ես անկուսակցական եմ, որպես հայրենասեր մարդ՝ այս իշխանություններին չեմ ընդունում»։ Հինգ տարի շարունակ պոլիկլինիկան գլխավորած Այվազ Սուքիասյանն իրավաբանական խորհրդատվություն է ստանում, չի բացառվում, որ բողոքարկի մարզպետի որոշումը։
«Խայտառակ անգրագետ որոշում է, այս որոշումը տեսնելիս նույնիսկ սկսնակ փաստաբանների ծիծաղն է եկել։ Դուք լավ գիտեք՝ տարբեր մարզպետների ու նախարարների օրոք ինչեր եմ քաշել, որ բուժհիմնարկը չփակեն․ պոլիկլինիկայի շենքի հետ կապված խնդիր կար, չլուծվեց, կյանքի գնով, ատամներով պահեցինք, փայփայեցինք պոլիկլինիկան, որ չփակվի։
Մանրամասները՝ Aravot.am-ում:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է