«Ալիեւը մատի վրա ֆռցրեց էս տհասին. այդ ժամանակից է մեր անվտանգության համակարգի փլուզման հիմքը դրվել». Սերժ Սարգսյան
Մենք միանշանակ պիտի փաստենք, որ անվտանգային համակարգն այսօր ամբողջովին փլուզված է։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Վայոց Ձորի «Պատիվ ունեմ» նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միաժամանակ պետք է հիշենք հատկապես այստեղ՝ Վայոց Ձորում, որ այդ խարխլումը սկսվեց այստեղից՝ 2018 թվականի մայիսին, երբ ադրբեջանցիներն օգտվելով մեր երկրում իրականացված իշխանազավթումից՝ Նախիջեւանի հետ սահմանում բավականաչափ առաջ եկավ։ Այդ ժամանակ 2500 հա մեր վերահսկողությունից դուրս եկավ։ Արդյունքում Երեւանից մինչեւ այստեղ ադրբեջանցիներն արդեն նշանառության տակ են առել ճանապարհի մի քանի հատվածներ»,- ասաց երրորդ նախագահը եւ հավելեց, որ այսօր նշանառության տակ է մեր բնակչության մի մասը։
Սերժ Սարգսյանը նշեց, թե երբվանից է սկսել փլուզվել մեր երկրի անվտանգության համակարգը. «Հիշում եք այդ վերելակային հանդիպումը, որտեղ Ալիեւը մատի վրա ֆռցրեց էս տհասին եւ սկսեց իր գործն անել։ Այդ ժամանակից է մեր անվտանգության համակարգի փլուզման հիմքը դրվել։ Հիշում եք, որ արդեն երկար ժամանակ էս աննամուսները, պատիվ չունեցող մարդիկ ժողովրդի մեջ լուրեր էին տարածում, որ Ղարաբաղը տանք ու հանգիստ ապրենք Հայաստանում։ Ինչքան էլ մենք փորձում էինք բացատրել, որ մեր Հանրապետության տարբեր վայրերից զորակոչված եւ մեր բանակում ծառայող, Ղարաբաղի սահմանները պաշտպանող զինվորը պաշտպանում է Հայաստանի սահմանները։ Ցավոք սրտի մենք չկարողացանք դա անել մինչեւ վերջ, եւ իրենց գալով իշխանության, այդ թեզն ամրապնդեցին»։
Երրորդ նախագահի խոսքով՝ եթե մենք չունենք մարտունակ բանակ, ապա չենք կարող ունենալ անվտանգության համակարգ. «Այնքան ժամանակ, մինչեւ սրանք ունենալու են բանակին հրաման տալու հնարավորություն, այս բանակը չի կարող լինել մարտունակ։ Տա Աստված, որ այս ընթացքը խաթարվի ընտրությունների արդյունքով, որպեսզի մարդիկ, որոնք կգան իշխանության, կարողանան վերականգնել մեր ԶՈՒ-երը, կարողանան տեր կանգնել մեր սահմաններին»։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի