ԱԳՆ-ն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից․ Ավինյանը մատ է թափ տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն ամբողջությամբ դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից եւ միասնական է իր դիրքորոշման մեջ։ Օրերս գերատեսչության անունից կոշտ հայտարարություն են պատրաստել՝ մոտավորապես նախկին նախարար Արա Այվազյանի հրաժեշտի ելույթի ոգով, որ պետությունը ծանրագույն վիճակում է, պետականության կորստի վտանգ կա, եւ այս պարագայում չի կարելի ոչ մի նոր փաստաթուղթ ստորագրել։ Անգամ տեքստն են պատրաստել, որը կոչ է լինելու՝ ուղղված վարչապետի ԺՊ-ին, եւ երեքշաբթի երեկոյան պետք է այն հրապարակեին, ու այդ օրն էլ միաժամանակ 3 փոխնախարար հրաժարականի դիմումներ ներկայացրին, սակայն անհայտ պատճառներով գործընթացը կասեցվել է։
ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, արտաքին ոլորտի պատասխանատուները չեն ցանկացել նոր ցնցումներ առաջացնել երկրում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մատ է թափ տվել եւ խելոքանալու հրահանգ տվել ԱԳՆ աշխատակիցներին։ Երեկ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ վերջին փոխնախարարը՝ Արմեն Ղեւոնդյանը, որն ԱԳ նախարարի պարտականություններն է այժմ կատարում։ Սակայն նրա դիմումը արձակուրդում գտնվող վարչապետի պարտականությունները կատարող Ավինյանը չի ստորագրել, քանի որ նախարարությունը չի կարող մնալ առանց ղեկավարի։
Բայց մեր աղբյուրներն ասում են, որ Ղեւոնդյանը, որն ԱԱԾ-ից է եկել ԱԳ համակարգ, «խաղերի» մեջ է իշխանությունների հետ, եւ ազատման դիմումն էլ ձեւական է գրվել, որպեսզի աշխատակազմում չասեն՝ դավաճան է, սակայն նրա հետ համաձայնեցված է դիմումը չմակագրելը, եւ գուցե հենց ինքն էլ կասեցրել է հայտարարության տարածումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է