Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը որևէ դեպում ձայն չի տա ՔՊԿ-ին
«Փաստը» գրում է.
«Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցերի ժամանակ մարդաքանակ ապահովելու համար մարզպետարանները ջանք ու եռանդ չեն խնայում պետական կառույցների միջոցով որոշակի քանակի մարդ ապահովելու համար, որպեսզի «շեֆի» մոտ խայտառակ չլինեն, ինչպես նաև Ֆեյսբուքում դնելու կադրեր ունենան:
Սակայն «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, Փաշինյանի հանդիպումներին մասնակցածների մեծ մասը ոչ մի դեպքում չի պատրաստվում ձայն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Մենք արդեն մի քանի մարզից տեղեկություններ ենք ստացել, որ հանդիպման գնացածներից շատերը հանդիպել են ընդդիմության ներկայացուցիչներին և հավաստիացրել, որ «ձեռքներս կկտրենք, էդ Նիկոլին կյանքում ձայն չենք տա»: Նրանք նաև ասել են, որ իրենք մինչև ընտրությունները ցանկություն չունեն ո՛չ անիմաստ պատմությունների մեջ ընկնել, ո՛չ էլ, առավել ևս, աշխատանքը կորցնել:
Սակայն քվեարկության ժամանակ իրենք միանշանակ մերժելու են այս իշխանություններին: Ի դեպ, եղել են այնպիսիք, որոնք պատմել են, որ առանձին պաշտոնյաներ իրենց խնդրել են միայն մասնակցել, ասել են՝ «կարևորը հիմա պադդերժկա արեք, ամոթով չմնամ, ընտրությանն ինչ ուզում եք, արեք»»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի