Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումներ հրահրելու, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր է անում․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Այս քարոզարշավը աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Մեր վստահ համոզմամբ՝ վարչապետի ԺՊ–ն օգտագործում է ուղղակիորեն անթույլատրելի բառապաշար, ատելության բառամթերք, էլ չեմ խոսում հայհոյանքի մասին՝ ըստ էության, էսկալացիայի տանելով քարոզարշավը, հասարակության մի հատվածին ուղղորդելով՝ մեկ այլ հատվածը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում»,–ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի բռնություն պարունակող հայտարարությունները․ «Տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ ու ճակատիդ շարում եմ», «Դու ոչ մի բան չես, դու տղա չես, դու տղամարդ չես», «Ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը», «Քաղաքական վենդետաներ, կադրային ջարդ ու փշուր է լինելու» և այլ մեջբերումներ։
«Սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու ուղղակի կոչեր են, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր են։ Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել՝ որ դեպքում է նա հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ, երբ տեսնում է իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում»,–ասաց նա։
Ի դեպ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այստեղ գալուց ահազանգ է ստացել, որ գումարներ են բաժանվում․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է 41,1 միլիոն դրամ բաշխել մարզի համայնքներին։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի