Սա տանում է ցնցումների, քաղաքացիական բախումների. խոսում է շինելուց՝ արա սաղ կյանքդ տվող ես եղել. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախընտարական շրջանում անձնական վիրավորանքի «պլինդուզից ներքև» քարոզարշավի մեջ չեն մտնելու, իրենց խնդիրն է բացել հասարակության աչքերը։
«Ռեժիմը՝ կապիտուլյանտ հողատուի գլխավորությամբ հոգեվարքի մեջ է և դրա վառ ապացույցը նրա և նրա «քաղաքական» թիմի՝ խունտայի անհավասարակշիռ, զգացմունքային, վիրավորական, բռնություն պարունակող կոչերն են»,-ասաց Շարմազանովը՝ հայտնելով, որ նախընտրական քարոզչության երրորդ օրն է, իսկ կապիտուլյանտի վարկանիշը սրընթաց գահավիժում է։
Շարմազանովը հայտնեց, որ Փաշինյանի ոչ ադեկվատ հայտարարությունները և վարքագիծը խոսում է այն մասին, որ լավ գիտակցում է, որ իր վարկանիշը ընկնում է։
«Ինձ հայտնի չէ քաղաքական թիմ, որն առավոտից երեկո զբաղված է լաչառությամբ, ճղճղալով, էլ չեմ ասում գործադիրի ղեկավար։ Մարդ, որը երեք տարի ղեկավարել է Հայաստանը, խոստանում է ապագա, ապագայից ոչ մի բան չի խոսում, միայն աջ ու ձախ ճղճղում է։ Մարդը խոսում է շինելուց՝ արա սաղ կյանքդ տվող ես եղել, հլը Ալիևին տվեցիր հայրենիքի 75 տոկոսը, Շուշին ու Հադրութը տվողը խոսում է շինելուց»։
Շարմազանովի համար կասկածելի լռություն է, երբ հիմա դիտորդական առաքելությունները, միջազգային կառույցները լռում են այս իրավիճակում։
«Ժողովրդավարությունն ու հայհոյանքը անհամատեղելի են։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ցնցումներ չլինեն։ Սա տանում է ցնցումների, տանում է քաղաքացիական բախումների, բացի բախումների տանելուց սա այլ բանի անընդունակ է։ Հայաստանի ադրբեջանացում չի լինելու»,- եզրափակեց Շարմազանովը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի