Արարածը, որը կոչվում է Նիկոլ, իր արշավը տանում է առճակատման հունով. Արմեն Գևորգյան
Ազնվորեն, շատ ենք ցանկանում առողջ և բովանդակալից նախընտրական արշավ իրականացնել: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։
«Բայց արարածը, որը կոչվում է Նիկոլ, ամեն անգամ փորձում է բոլորիս ներքաշել դիմակայության մեջ և, ըստ էության, իր արշավը տանում է առճակատման հունով: Եթե նա, անգամ իր հոգեբանական անլիարժեքության բերմամբ, չի հասկանում դա, ապա նրա շրջապատը, թեկուզ իրենց իսկ ապագայի համար, պարտավոր է գիտակցել վտանգավորության աստիճանն այն ամենի, ինչ նա անում է: Չէ որ, եթե նա կարող է իրեն թույլ տալ խոսել վենդետաների և այլ ագրեսիվ դրսևորումների մասին, ապա չպետք է մոռանա և այն , թե ինչպիսի հույզերով են ահա արդեն քանի ամիս ապրում բազմաթիվ ծնողներն այն տղաների, որոնք անմեղ զոհվեցին պատերազմում:
Հիշե՛ք (հասկացե՛ք վերջապես), արդեն չկա այն Հայաստանը, որ կար 2018 թվի դեկտեմբերին: Այլ կա՛ այն Հայաստանը, որտեղ նիկոլիզմը քաղաքական մերժման առարկա է, և որի դեմ պայքարում են հասարակության իրական տրամադրությունները և լուրջ քաղաքական ուժերը: Այդ գործընթացը չի ավարտվի, մինչև նիկոլիզմը՝ որպես հակաազգային , հակապետական և անբարո երևույթ վերջնականապես չջնջվի երկրի քաղաքական պատմությունից:
Հավատացե՛ք, մենք անկեղծորեն ցանկանում ենք մեր հասարակության հետ քննարկել անվտանգության, երկրի հեղինակության վերականգնման, տնտեսական վիճակի լավացման և արտագաղթի կասեցման, Սփյուռքի հետ նոր օրակարգի ձևավորման հարցերը: Շատ դժվար է դա անել մի իրավիճակում, երբ ընդդիմախոսներդ հոգեպես անհավասարակշիռ են, երբ մեր աջակիցներին համատարած ահաբեկում և վախեցնում են, երբ ամեն օր թշնամին գերեվարում է մեր քաղաքացիներին:
Մենք գնում ենք մինչև վերջ, դեպի հաղթանակ: Մեր վճռականությունից է կախված երկրի ճակատագիրը, մեր պետության տեղն ու կարգավիճակը տարածաշրջանում, մեր վճռականությունից է կախված, թե քանի հայ կմնա Հայաստանում հունիսի 20-ից հետո:
Մենք գնում ենք դեպի ուժեղ Հայաստան»,-գրել է Արմեն Գևորգյանը:


















































Ծայրից ծայր սուտ, լկտի սուտ, իրականության հետ որևէ կապ չունեցող հորինվածք
Նրանք տապալեցին մեր ներկան և զրկում են մեզ ապագայից
Արմեն Գևորգյան. Ապագայի բանաձևերը
Արմեն Գևորգյան. Իսկ ո՞վ է թշնամին
Արմեն Գևորգյան. Հայաստանի զարգացման հնարավորությունները
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...