Մենք երբեք սուտ չենք ասել․ եթե գյուղ ենք կորցրել, ասել ենք, եթե առաջ ենք գնացել, ասել ենք. Ռոբերտ Քոչարյան
«Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի հավանականությունը չափազանց փոքր էր։ Մենք այդ հաղթանակն ունեցանք մի քանի պատճառներով։ Առաջինը՝ կարողացել ենք կազմակերպել և բանակում ճիշտ մարդկանց վրա հենվել, ճիշտ հրամանատարական կազմ ունենալ։ Ամենակարևորը, որ այն ժամանակ մեզ հաջողվեց ունենալ մի կուռ ու միասնական բռունցք, թիկունք, բանակ, ժողովուրդ, կամավորական ջոկատներից անցանք բանակի, կարգապահություն կար։ Մենք պատերազմ կառավարելու այնպիսի մոդել կիրառեցինք, որ ամբողջ ազգը մի բռունցքի պես էր։ Այն աժամանակ մենք երբեք որևէ սուտ չենք ասել․ եթե գյուղ ենք կորցրել, ասել ենք, որ կորցրել ենք, եթե առաջ ենք գնացել, ասել ենք՝ առաջ ենք գնացել։ Այնպիսի մթնոլորտ ենք ստեղծել, որ զինվորը վստահում էր հրամանատարին, իսկ հրամանատարը չէր վախենում առաջ գնալուց»,- այսօր՝ հունիսի 8-ին, Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այն, ինչ կատարվեց հիմա․․․ Ես համոզված եմ, որ չպիտի պարտվեինք։ Այլ հարց է, որ պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր, հրահրված էր հայկական իշխանությունների կողմից։ Երկրորդ՝ այս մարդիկ արեցին ամեն ինչ, որ մենք պարտվենք այս պատերազմում։ Հենց այս պատերազմում մեր պարտությունը պատահականություն է, որովհետև պատահականորեն մեր երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որը չի հասկանում՝ ինչ է պետական կառավարումը, ինչ է պատերազմը, չի տարբերում ինքնաձիգը գնդացիրից և բացարձակ պատկերացում չունի՝ ինչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի