Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներին առաջարկում է երեք քայլ
Առաջիկա ընտրությունների նպատակը թիմի փոփոխությունը չէ: Այս ընտրություններն անհատների մասին չեն: Նրանց առանձնահատկությունն այն է, որ մենք կանգնած ենք ընտրության առաջ. ուզում ենք ապահով երկիր ունենալ, թե՞ ծնկի իջնած ապրել, աճող տնտեսություն, թե՞ գործազրկության աճ եւ միգրացիա, համերաշխություն երկրի ներսում, թե՞ ատելություն: Այս մասին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեր երկիրն ընտրության առջեւ է: Ես քաղաքացիներին առաջարկում եմ երեք քայլ անել: Թուղթ եւ գրիչ վերցնել, անջատել հանրային հեռուստատեսությունն ու Սորոսի լրատվամիջոցները եւ գրել երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրները: Համոզված եմ, որ առաջին հերթին կլինի անվտանգությունը, երկրորդ` տնտեսական խնդիրները, երրորդ` երկրի բարոյահոգեբանական վիճակը: Երկրորդ քայլ. ինքներդ ձեզ հարց տվեք. արդյո՞ք այս կառավարությունն ի վիճակի է լուծել այդ խնդիրները: Համոզված եմ` ոչ: Հենց այս իշխանությունն էլ ծնել է այդ խնդիրները: Նրանք ցնցել են անվտանգությունը, նրանք պատասխանատու են հազարավոր հայրենակիցների մահվան եւ տարածքների կորստի, բանակի վիճակի, տնտեսական անկման, գործազրկության, բնակչության հսկայական արտահոսքի, ներդրումների զրոյացման համար: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա նրանք նույնիսկ հիմա են թույն տարածում, երկիրը բաժանում են սեւերի ու սպիտակների, հների ու նորերի, եւ դա շարունակվելու է: Պատասխանն այստեղ էլ է պարզ: Քայլ երրորդ. առաջարկում եմ վերցնել կուսակցությունների եւ դաշինքների ցուցակը եւ ձեզ համար որոշել, թե ով է այն ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ եւ կամք` երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Մենք կարծում ենք, որ դա մենք ենք: Թույլ տվեք ձեզ առաջնորդել, եւ դուք չեք զղջա դրա համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի