Այս իշխանության ժամանակ աճել է երեք ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ և արտագաղթ․ Ռոբերտ Քոչարյան
Իշխանությանը պետք է գնահատել մեկ ցուցանիշով՝ ինչ վիճակում է ընդունել երկիրը, ինչ վիճակում է գնում ընտրության։ Այս մասին Սյունիքի Ագարակ քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Կան պարզ ցուցանիշներ՝ այդ երկրում տնտեսությունն աճե՞լ է, թե՞ ոչ, գործազրկությունն աճե՞լ է, թե՞ նվազել է, աղքատության աճ եղե՞լ է, թե՞ նվազել է։ Ժողովուրդը պետք է գնահատի՝ իր կյանքը լավացե՞լ է, թե՞ վատացել, երկրում կյանքի միջին տևողությունն աճե՞լ է, թե՞ նվազել»-ասաց նա։
Նրա կարծիքով՝ մենք վերջին տարիներին էապես հետընթաց ենք ապրել արդյունավետ կառավարման ոլորտում․
«Կառավարման համակարգն ուզում է՝ ավտորիտար լինի, ուզում է՝ ժողովրդավար, եթե արդյունավետ կառավարիչ չէ, ուրեմն՝ վատն է, պետք է փոխել։ Այս իշխանության ժամանակ աճել է երեք ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ և արտագաղթ․ եթե երկրում ամեն ինչ լավ ընթացքի մեջ լիներ, երբեք վերադարձի մասին չէի մտածի»,-նշե նա։
Ըստ Քոչարյանի՝ սուտը դարձել է առօրյայի հասարակ երևույթ, և հասարակությունն անթույլատրելի հանդուրժող է դարձել իշխանավորի ստերի նկատմամբ, ինչը չպետք է լինի։ «Իշխանավորի, պաշտոնյայի կողմից սուտը պետք է բացառվի, այդ մարդը պաշտոնից պետք է հեռացվի նույն պահին, որովհետև մենք տեսանք ստի ավերիչ հետևանքները»,-ասաց նա։


















































Ռոբերտ Քոչարյան. «5 մլրդ․ դոլարի մասին խոսակցությունները պարապ խոսակցություններ չեն: Շուշին ոչ թե ընկել է, այլ հանձնել են»
Ռոբերտ Քոչարյանը՝ Սուրիկ Խաչատրյանի վերադարձի հավանականության մասին. դուք հումորի լավ զգացում ունեք
«Վայ-վայ-վայ». ագարակցին շփոթվեց ու Քոչարյանին Փաշինյան ասաց. (տեսանյութ)
Պաշտոնյաներին ստի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկել. Ռոբերտ Քոչարյան
14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ․ Ռոբերտ Քոչարյանի կոչը
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...