Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Հայաստան

Ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա աջակիցներին անվտանգային հարցերը չեն հետաքրքրում. Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի տպավորությամբ՝ իշխանությունները մտածում են, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, իսկ ՀՀ տարածքը գտնվում է ՀԱՊԿ որոշակի երաշխիքների տակ:

«Այսինքն՝ իշխանությունները մտածում են, որ ոչ թե իրենց պետք է որևէ բան անեն, այլ ՀԱՊԿ-ն պետք է գործողություններ իրականացնի, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանցիներն առաջխաղացում ունենան: Հետևաբար, հնարավոր է նաև սրանով բացատրել այն, որ վերջին 6-7 ամսվա ընթացքում բացարձակապես ոչ մի աշխատանք չի իրականացվել: Այսինքն՝ իրենք իսկապես կարծում են, որ այստեղ ՀԱՊԿ հովանոցը տարածվում է, և մենք անվտանգության երաշխիքներ ունենք, բայց իրականում իրավիճակը այլ է այն առումով, որ եթե դու ոչ մի քայլ չես ձեռնարկում, ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն չեն կարող գալ և քո ամեն մի թփի, ծառի, անգամ լճի 30 տոկոսի համար որևէ բան անել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպող քաղաքացիների հիմնական հարցադրումները սահմանների անվտանգության, երկրի պաշտպանունակության բարձրացման, Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ են, իսկ Փաշինյանի աջակիցները նրան միայն ասում են՝ «թավիշը շատ ա, պարոն վարչապետ. սա ինչո՞վ է պայմանավորված, Փաշինյանի աջակիցների համար երկրի անվտանգության և պաշտպանության հարցերն ինչո՞ւ բացարձակ կարևոր չեն, կամ՝ ինչո՞ւ Փաշինյանն իր հանդիպումների ժամանակ չի խոսում Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրների, ստեղծված իրավիճակի մասին։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներին, այնպես էլ Փաշինյանենց այդ հարցերը չեն հետաքրքրում, դրա համար այդ մասին չեն խոսում: Որպեսզի հարցի պատասխանն ամբողջական լինի՝ վերադառնանք 2018թ.: Այդ ժամանակ նրանց հիմնական կարգախոսը կոռուպցիայի և օլիգարխիկ համակարգի դեմ պայքարն էր, մարդկանց մոտ կար օբյեկտիվ ընկալում, օբյեկտիվ սպասում այն բանի, որ, օրինակ՝ Քոչարյանի 4 միլիարդը հես է՝ ձեռքից խլելու են, բաժանեն, Սաշիկ Սարգսյանի 50 տոկոս փայերը վերադարձնելու են, և մարդկանց կյանքը բարելավվի. Քանի որ երեք տարվա ընթացքում այս հիմնական խնդիրը չի լուծվել՝ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի լուծվել: Եվ քանի որ իշխանությունն ասում է, թե նրանք խանգարում են, Փաշինյանն ի՞նչն է ասում. ասում է՝ դուք մեզ տվել եք թավշյա մանդատ, հիմա տվեք պողպատյա մանդատ, որ մենք կարողանանք այս խնդիրները կարգավորել: Քաղաքագիտական, վերլուծական հանրույթը Փաշինյանին քննադատում է նրա համար, որ տապալեց բանակցային գործընթացը, ինչը հանգեցրեց պատերազմի, որ խնդիրներ առաջացրեց հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերություններում, բայց հասարակության մի ստվար զանգվածի մոտ, ումից ավելի հեշտ է էմոցիա խլել, հիմնական բողոքի պատճառը հենց դա է՝ ինչո՞ւ 4 միլիարդը չխլեցիք և մեզ չբաժանեցիք, և դրա համար տրամաբանական է, որ իրենք խոսելու են նմանատիպ երևույթների մասին»,-ի պատասխան՝ ասաց նա:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով՝ 2018թ. բազում օբյեկտիվ խնդիրներ կային, որոնք հանգեցրին իշխանափոխության, բայց ըստ նրա՝ այդ խնդիրները ոչ միայն չլուծվեցին, այլ ավելի խորացան և շատացան. «Սոցիալական խնդիրները չլուծվեցին, դրան էլ գումարվեցին անվտանգային խնդիրները: Իշխանությունների ապագայի տեսլականը հետևյալն է. ասում են՝ ժողովուրդ ջան, դուք 30 տարի վատ եք ապրել, դրա հիմնական պատճառը եղել է Արցախի խնդիրը, ինչը հանգեցրել է նրան, որ ոչ միայն դուք վատ էիք ապրում, այլև ձեր երեխան կարող էր գնալ Արցախ՝ զոհվել, և հիմա ճիշտ է՝ ես չեմ կարողացել լուծել այդ ապրելու խնդիրը, բայց դուք էլ Արցախում չեք զոհվելու»:

Դիտարկմանը՝ զոհվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում, նա արձագանքեց. «Նրանք դա չեն ասում»:

Հարցին՝ իսկ այդ մարդիկ չե՞ն տեսնում, որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից զինվորներ են առևանգում, ծեծում, սպանում, նա պատասխանեց.

«Դուք այդ հարցը, երևի, պետք է տայիք երեկ Սարյան փողոցում գինու փառատոնին մասնակցող մեր հազարավոր քաղաքացիներին: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրականությունը, մեղմ ասած՝ տարբերվում է: Հիմա տեսեք՝ եթե անվտանգության առումով նրանք կարծում են, որ հարցը կարգավորել են, երկրորդ բաղադրիչը ոչ միայն օլիգարխիայից խլելն է, այլ նաև թուրքական կապիտալի ներհոսքը:

Սա ակնհայտ է, և իշխանական շրջանակները հենց դրան են սպասում: Իշխանություններն ասում են՝ ժողովուրդ ջան, դուք էլ չեք զոհվելու, հես է՝ թուրքերից էլ գումարները կգան, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած՝ քիրվայություն կանենք հետները, լավ կապրենք: Նրանց ապագայի տեսլականը սա է: Եվ եթե 1-2 ամիս հետ գնանք, հիշեք՝ ինչ ագրեսիվ պրոթուրքական քարոզչություն էր իրականացնում Հայաստանում, երբ ամենա «ճ» դասի չինովնիկից մինչև իշխող խմբակցության անդամ խոսում էին այն մասին, որ թուրքերի հետ մեզ կոոպերացիա է պետք, մենք պետք է առևտուր անենք: Այս մարդկանց ընկալումներում իրավիճակն իսկապես այսպիսին է՝ Արցախի խնդիրը չկա, մենք էլ թուրքերի հետ առևտուր կանենք և լավ կապրենք»:

Նա նկատեց՝ Սիրիան Հայաստանի համեմատ ավելի հզոր պետություն էր, նավթային պաշարներ ուներ, Էրդողանն ասում էր՝ Ասադն իր եղբայրն է, Թուրքիան Սիրիայում ներդրումներ էր անում, բայց հենց խնդիր առաջացավ՝ Սիրիան մաս-մաս արեցին. «Իսկ Սիրիան մի պետություն է, որը ՄԱԿ անդամ է, միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի. սա էլ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների դրսևորումն է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ, որովհետև Տեր-Պետրոսյանն էլ է կարծում, որ, եթե ՄԱԿ անդամ պետություն ես՝ միջազգայնորեն ընդունված սահմաններով, քեզ հետ ոչինչ չի կարող տեղի ունենալ. Իհարկե, կարող է տեղի ունենալ, տեսեք՝ Սիրիայում ինչ եղավ: Մեկն ինձ կարո՞ղ է ասել՝ ինչու Սիրիայում դա եղավ, իսկ Հայաստանում չի կարող լինել»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա ընդգծեց. «Եթե խաղաղ ճանապարհով, այսինքն՝ ընտրություններով, Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, առաջին 1.5 տարում ցանկացած իշխանություն պետք է իր հիմնական ջանքերը ներդնի նրա վրա, որ երկրում կառավարելիությունը վերականգնվի: Անկախ նրանից, թե ով կդառնա իշխանություն, այդ իշխանական համակարգը պետք է ներառական լինի, բոլոր հնարավոր գործող և կարող ուժերը պետք է ներառված լինեն իշխանական նոր համակարգի մեջ: Իսկ եթե այս իշխանությունը վերարտադրվի, ճգնաժամը շատ ավելի է խորանալու, և այն լուծումները, որոնք իրենց առաջարկում էին նոյեմբերի 9-ից հետո, իրենց համար երազանք է թվալու, ես վստահ եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։