Ում որդին որտեղ է կռվել․ Էլբակյան (տեսանյութ)
Սուտ վկայություն չտալն աստվածաշնչյան պատգամ է։ Ըստ իս՝ մարդու բարի համբավը պաշտպանող վկայություն ունենալն ու չտալը նույնպես սխալ է։ 2020 թ․ սեպտեմբերի 30-ին մի պահ ապատեղեկատվություն շրջանառվեց, թե թշնամին գրավել է Ակնան (Աղդամը)։ Ես Ստեփանակերտում էի՝ տեղեկատվական շտաբում, և գիտեի, որ Լևոն Քոչարյանն Ակնայի դիրքերում է։ Իմ խնդրանքով նա այս փոքրիկ տեսանյութն ուղարկեց Ակնայի փողոցներից՝ ի հրապարակումն և ի հերքումն ստի։
Ինչ վերաբերում է կապիտուլյանտին, ապա նրա որդին եղել է և՛ Մատաղիսում, և՛ Հադրութում, և՛ Մեխակավանում, և՛ Իշխանաձորում, սակայն ամեն տեղ՝ միևնույն «պիառ» նպատակներով, իսկ վերջում նրա չհիմնավորված և տարակուսելի գոյությունն արժեցել է Իջևանի գնդից թանկարժեք կյանքեր, որի մասին նույն իջևանցիները վախենում են բարձրաձայնել։
Իսկ կապիտուլյացիայի ստորագրման պահին թե՛ կապիտուլյանտի կինը, թե՛ որդին բավական հեռու էին առաջնագծից՝ Գորիսի մերձակայքի Խուրաթին բնագծում։
Իսկ Ակնա-Աղդամ մենք դեռ վերադառնալու ենք։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի