ՀԱՊԿ ոչ պատշաճ արձագանքը. ինչպես է ընկալվել Փաշինյանի այցը Եվրոպա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս օրերին լայն թափով ընթանում են «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ: ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:
Սա, ըստ էության, ընկալվում է ՀԱՊԿ արձագանք, սակայն ոչ պատշաճ: Զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին անհրաժեշտ արձագանքը չէ։ Ըստ էության, նրանք այս զորավարժություններով ցանկանում են վերջ տալ այն մեծ հարցին, որը անընդհատ հնչեցվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը ըստ արժանվույն չի պատասխանում Հայաստանի Հանրապետությանը: Միեւնույն ժամանակ ակտիվանում է ԵՄ-ն. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում, իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքն ավելի վաղ ասել էր, որ իրավիճակին ՀԱՊԿ-ը չի արձագանքելու, այլ միայն ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն իր առաջարկներով հանդես եկել է, եւ դա ճիշտ առաջարկ է: Իսկ անդրադառնալով ԵՄ-ի ակտիվությանը՝ Սկակովը նշեց, որ ՀՀ-ում կայանալիք ընտրություններից առաջ Փաշինյանի այցերը Փարիզ ու Բրյուսել ուշադրության արժանի են, քանի որ դրանց նպատակը կարծես Արեւմուտքի մասնակցությամբ իրավիճակի կարգավորումն է:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի