Ո՞ր ուժի հետ է բանակցում Փաշինյանը. նախընտրական ցուցակը կազմելիս նա իրեն տարօրինակ է պահել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրման ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն շատ տարօրինակ է պահել:
Ըստ մեր տեղեկությունների՝ երբ ՔՊ վարչության անդամները թեժ քննարկել են ցուցակում տարբեր անձանց ինչ-որ համարներում լինելու հարցը, Փաշինյանը հեռու է նստել ու հիմնականում լսողի դերում է եղել: Շատերի համար տարօրինակ է եղել Փաշինյանի պահվածքը: Նա տպավորություն է թողել, թե թիմն է որոշումներ կայացնում, բայց իրականում Նիկոլ Փաշինյանը իր թիմի անդամների հետ առանձին-առանձին հանդիպել էր, տնտղել բոլորին, բայց շատերի ճակատագրի մասով որեւէ հարցի հետ կապված որեւէ հստակություն չի դրել, ոչ մեկին չի ասել, թե ով ինչի պետք է սպասի: Կարելի է ասել՝ իշխանական թեւի շատ ներկայացուցիչներ այս պահին ցայտնոտի մեջ են ու չգիտեն՝ ինչ սպասել. եթե անգամ իրենք վերընտրվեն, ով որտեղ է լինելու:
Բանն այն է, որ Փաշինյանը իր թիմի անդամներից ոչ մեկի հետ անկեղծ չէ, ոչ ոք տեղյակ չէ անգամ, թե ընտրություններից հետո Փաշինյանը ում հետ է պատրաստվում կոալիցիա կազմել, ովքեր են իրենց դաշնակիցները, ու որ քաղաքական ուժի հետ է Փաշինյանը գաղտնի բանակցում:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի