Իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ խորհրդարանում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը, եւ այնտեղ պարզ դարձավ, որ հանձնաժողովի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է՝ Տաթեւիկ Բարսեղյանը, որը, սակայն, չընտրվեց այդ պաշտոնում՝ ստանալով 66 ձայն: Երբ նրա թեկնածությունը ներկայացվեց, պատգամավոր Ավետիսյանը ձայն խնդրեց եւ հայտարարեց, թե չի մասնակցի հարցի քննարկմանն ու քվեարկությանը՝ դա բացատրելով շահերի բախմամբ:
Սակայն այս իրավիճակը, ամեն դեպքում, ուշագրավ է. նրանք հեղափոխությունից հետո՝ հենց առաջին օրվանից, հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բազմաչարչար հայտարարություններ անում, սակայն, որպես հանձնաժողովի թեկնածու, ներկայացվում է պատգամավորի կին, եւ այն էլ՝ մի հանձնաժողովում, որտեղ պետք է նա կոռուպցիա բացահայտի, հայտարարագրերն ուսումնասիրի եւ այլն:
Ստացվում է՝ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ընդամենը կեղծ թեզեր են, քանի որ եթե իսկապես քո նպատակն այն է, պետք է բերես պաշտոնների անկախ մարդկանց, որոնք որեւէ մեկի հետ շահ չեն ունենա եւ իսկապես անկախ գործունեություն կիրականացնեն:
Սակայն ստացվում է՝ սա էլ չի իրականացվում, եւ այժմ պատգամավորի կնոջն ասում են՝ կոռուպցիա բացահայտի: Բացի այդ, հանձնաժողով են գործուղվում նաեւ Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի