Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ կարգավորող մարմինները սկսել են Facebook-ի հակամոնոպոլային հետաքննությունը
Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ կարգավորող մարմինները սկսել են Facebook-ի պաշտոնական հակամոնոպոլային հետաքննությունը։
Մեծ Բրիտանիայի մրցակցության եւ շուկաների վարչությունը հայտարարել է, որ հետաքննում է, թե չարաշահում է արդյոք Facebook-ը գերակա դիրքը սոցիալական ցանցերում կամ թվային գովազդի շուկաներում՝ գովազդի մասին տվյալների հավաքման եւ օգտագործման միջոցով։
Եվրահանձնաժողովը նույնպես հայտարարել է, որ սկսում է պաշտոնական հակամոնոպոլային հետաքննություն, որպեսզի գնահատի՝ խախտե՞լ է արդյոք Facebook-ը կանոնները՝ «օգտագործելով գովազդային տվյալները՝ հավաքված, մասնավորապես, գովազդատուներից, որպեսզի մրցակցի նրանց հետ այն շուկաներում, որտեղ գործում է Facebook-ը»։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթ Վեսթագերը հայտարարել է, որ Բրյուսելը կդիտարկի հարցն այն մասին, թե արդյոք Facebook-ի օգտագործած տվյալները անարդար գերազանցություն են տալիս նրան։
«Facebook-ն ամեն ամիս օգտագործում է մոտ 3 մլրդ մարդ, եւ ընդհանուր առմամբ Facebook-ում գովազդ է տեղադրում մոտ 7 մլն ընկերություն։ Facebook-ը հավաքում է հսկայական քանակությամբ տվյալներ իր սոցիալական ցանցում եւ նրա սահմաններից դուրս օգտատերերի գործողությունների մասին, ինչը թույլ է տալիս կողմնորոշվել հաճախորդների որոշակի խմբերի ուղղությամբ»,- ասել է նա։
«Մենք հանգամանալիորեն կդիտարկենք, թե արդյոք այդ տվյալները Facebook-ին չարդարացված մրցակցային առավելություն են տալիս, մասնավորապես, օնլայն-հայտարարությունների հատվածում։ Արդի թվային տնտեսությունում տվյալները չպետք է օգտագործվեն այնպես, որ խեղաթյուրեն մրցակցությունը»,- ավելացրել է Վեսթագերը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել