Ֆրանսիա եք գնում, թող Ֆրանսիան էլ հարցերը լուծի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ բանակցություններ էին ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։
Նպատակը՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Երեկ տեղեկացանք, որ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար նախ անընդունելի է եղել, որ հայկական կողմից որպես բանակցող է ներկայացել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը։
Ըստ ամենայնի՝ սպասել են ստատուսով ավելի բարձր պաշտոնյայի, եւ որքան էլ Կարապետյանը փորձել է համոզել, որ Հայաստանում ինքը երկրորդ պաշտոնյան է, կողմերը մնացել են իրենց դիրքորոշմանը եւ հորդորել, որ հաջորդ անգամ առաջին պաշտոնյան ներկայանա, եթե ինքը երկրորդն է։
Բացի այդ, ռուսական կողմը շատ ակտիվ ջանքեր չի դրսեւորել այն պատճառով, որ մինչ Մոսկվայում փորձում են լուծել Հայաստանի սահմաններին առկա պայթյունավտանգ իրավիճակը, Փաշինյանն այցելում է Ֆրանսիա, եւ իշխանական քարոզչամեքենան որպես փրկության փարոս է դիտում Փաշինյանի՝ Ֆրանսիա այցն ու Մակրոնի խոսքերը, թե ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ տարածքից։
Ռուսները որոշել են, որ եթե բանակցությունները հաջող ընթանան, եւ ադրբեջանական զորքը դուրս բերվի Հայաստանից, ապա Փաշինյանը դա կվերագրի արեւմտյան դաշնակիցներին։ Ռուսական աղբյուրները չեն թաքցնում՝ քանի դեռ հայերը հույս են կապում եվրոպացիների հետ, իրենք ակտիվ չեն լինելու, եւ հաջորդ հանդիպման ժամկետն էլ չի որոշվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել