Ռաֆայել Մարդոյանի՝ «Քյավառցի Ռաֆոյի» թիկնապահի սպանության կասկածյալին փնտրում են Արագածոտնում
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով, ինչպես հայտնի է, սպանվել է «Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: Հանցագործի թիրախը, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել է Ռաֆայել Մարդոյանը, որը հանգրվանած է եղել կինո «Մոսկվայի» դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ սպանության մեջ կասկածվողին իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի քաղաքներից մեկում: Մասնավորապես, ըստ նույն լուրերի, կասկածվողը ռուսալեզու մի երիտասարդ է, ով մտել է տվյալ քաղաքի խանութները, առևտուր արել՝ սիգարետ գնել, ինչը ֆիքսել են տեսախցիկները: Ապա գլխարկը դրել գլխին և անհետացել տեսախցիկների տեսադաշտից:
Նույն տեղեկությունների համաձայն՝ Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները երեկվանից այդ քաղաքում են և մանրամասն տարբեր վայրերում զննություններ են կատարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել