Չինաստանը հայտարարել է Հոնկոնգում արտաքին միջամտություններին դիմադրությունն ուժեղացնելու մտադրության մասին
Հոնկոնգի գործերին արտաքին միջամտությանը դիմադրության ուժեղացումը ՉԺՀ ԱԳՆ-ի աշխատանքի առաջնահերթություններից մեկը կդառնա այս հատուկ վարչական շրջանում: Այս մասին հայտարարել է Հոնկոնգում Չինաստանի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Լյու Գուանյուանը, փոխանում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մտադիր ենք ավելի վճռականորեն դիմակայել արտաքին միջամտությանը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է South China Morning Post- ը:
«Դրսի ուժերը մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատությունը որպես պատրվակ են օգտագործում Հոնկոնգի գործերին միջամտելու համար` չարամտորեն արատավորելով կենտրոնական կառավարության քաղաքականությունը` հակաչինական տարրերին աջակցելու եւ տարբեր պատժամիջոցներ սահմանելու համար»,- ասել է Լյու Գուանյուանը:
Նրա խոսքով` օտար ուժերը «սխալ դուռ են թակել եւ սխալ որոշում են կայացրել»: Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ ոչ մի արտաքին միջամտություն «չի կարող սասանել Չինաստանի վճռականությունը` պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը, ինչպես նաեւ` հանձնառությունը «մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականությանը»:
Դիվանագետը հավելել է, որ իր գրասենյակն ամեն ինչ անելու է Հոնկոնգի տնտեսական զարգացմանը նպաստելու համար, որպեսզի քաղաքն ավելի ակտիվորեն օգտագործի 14-րդ հնգամյա ծրագրի, «Մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» նախաձեռնության եւ Մեծ ծոցի շրջանում ինտեգրման ծրագրի (ներառում է 9 քաղաք Գուանդուն նահանգում, Հոնկոնգը եւ Մակաոն) իրականացման հետ կապված հնարավորությունները: Դիվանագետ Լյու Գուանյուանը, ով մինչ վերջերս Լեհաստանում Չինաստանի դեսպանն էր, անցած շաբաթ ժամանել էր Հոնկոնգ: Նա փոխարինել է Սե Ֆենին, ով Պեկին էր վերադարձել հունվարին Հատուկ վարչական շրջանում քառամյա գործուղման ավարտից հետո եւ արտաքին գործերի փոխնախարար էր դարձել:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել